Ինչպես երբեք, այս տարի գրքերը նախատոնական իրարանցումի մեջ գտնվող գրախանութներում շատ էին՝ հատակին նետված, ոտքերի տակ ճմռթվող գրքեր… գրքեր՝ խցկված մութ դարակներում կամ այդ դարակներից ինքնամոռաց փախչելիս: Միայն այստեղ է այդքան իրական ոչ միայն անհատապես, այլև քո ողջ սերնդով անհետագիծ կորչելու վախը: Գտա, ինչ փնտրում էի՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները», մի համեստ ու գեղեցիկ ռուսական հրատարակություն: Ուզում եմ խնդրել՝ Ուիթմեն պապի չափ բարի Ձմեռ Պապ, այս տարի ու ընդմիշտ նրա պես մեզ տուր բանաստեղծության իրական ու ճիշտ ձևը, որի մեջ մենք հնարավոր ենք:
Կարդալ նաեւ․․․
Թերթը՝ ի պատկերի յուրում / Աշոտ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լրացավ «Ձայն համշենական» թերթի 10-ամյակը: Այսօր թերթ հրատարակելը (այն էլ…
Մարտի 5-ին արձակագիր, հրապարակախոս, Սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ կդառնար 55 տարեկան
Սիրում ենք դրսերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր……
Քանի՞ ժամից է բաղկացած Ալեքսանդր Թոփչյանի օրը / Սուրեն Դանիելյան
Ալեքսանդր Թոփչյանի կյանքը և գործունեությունը ներկայացնում է անցյալ դարի 60-ական…
