Ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած, Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի նկատմամբ տրված սեփականության իրավունքի վիճարկմանը վերաբերող հայցի հերթական դատական նիստը: Այն վերաբերում էր ՀԳՄ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքին: Նախնական հարցադրումը ներկայացրեց ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը, ապա ելույթ ունեցավ դատավարությունում երրորդ անձի կարգավիճակով ՀԳՄ-ի իրավունքները պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ: Այնուհետև նիստը նախագահող դատավոր Զարիկյանը հարցեր ուղղեց դատախազին և փաստաբաններին: Գույքերի պատկանելության վերաբերյալ երկուստեք՝ դատախազության ներկայացուցչի և փաստաբանների պարզաբանումները լսելով՝ առաջացավ փակուղային իրավիճակ ՀԳՄ շենքի և հողամասի պատկանելության վերաբերյալ, որին տեղում դժվարացավ պատասխանել դատախազության ներկայացուցիչը և առաջարկեց դատը հետաձգել: Դատավորն ընդունեց այն և առաջարկեց կողմերին դատավարությունը շարունակել ս/թ սեպտեմբերի 17-ին, որն ընդունվեց: Փաստենք, որ դատավարությանը, ինչպես միշտ, չի ներկայանում ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը:
Կարդալ նաեւ․․․
Ժամանակակից հայ գրականության բաց ընթերցումներ
Դեռևս անցած տարվանից ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքը` հայ…
Նորից գրքերի աշխարհում
Հոկտեմբերի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մանկագիր Ֆիրա Ակյանի…
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ
Լեհաստանում լույս է տեսել Հայ պոեզիայի անթոլոգիա՝ «Խաչվող զուգահեռներ» խորագրով:…
