Լեհաստանում լույս է տեսել Հայ պոեզիայի անթոլոգիա՝ «Խաչվող զուգահեռներ» խորագրով: Երկլեզու գրքում 53 հայ հեղինակների հետ մեկական ստեղծագործությամբ ներկայացված են ՀԳՄ պատվավոր անդամներ Սերբիայից և Լեհաստանից, ինչպես նաև հայ և լեհ գրականության բարեկամներ Բուլղարիայից, Հունգարիայից, Վիետնամից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Ժողովածուն կազմել և խմբագրել է Գագիկ Դավթյանը, թարգմանել է Կալինա Իզաբելա Զիոլան, ձևավորել-հրատարակել է Դարիուշ Տոմաշ Լեբյոդան: Հիշեցնենք, որ անթոլոգիան լեհ բանաստեղծների հետ Գ. Դավթյանի համագործակցության արդյունքում ստեղծված թվով 6-րդ գիրքն է մեկ տարվա ընթացքում:
Կարդալ նաեւ․․․
Պոեզիան ճշմարիտ է, երբ անկեղծորեն բխում է հոգու խորքերից
Հունիսի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ…
ԱՄՆ-Ի ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՂԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎՈՆԵԳՈՒՏՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը հրավիրված է ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաք` նոյեմբերի…
Թարգմանությունը հաղորդակցվելու ճանապարհ
Հոկտեմբերի 10-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Այդ առթիվ ՀԳՄ…
