ՓԵԹԱԿՆԵՐԻ ԳԱՐՈՒՆԸ / Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նորից գարունը ծաղկեց սիրուն,

Ծառ ու ծաղիկ հագան

Նրբին իրենց շորերը կանաչ,

և ծաղիկները՝ ասես

բույսի մանուկ տեսակ,

Դուրս են վազում դեպի

Բակ…

Մեղվիկն ահա օրորվում է

ծաղկի գլխին,  գործն օր օրի

ծաղիկների բույրի

հետ ավելանում է:

Չի հասցնում մեղվիկն

Մի ծաղկից կշտանալ,

Երբ հանկարծ մյուսն է բացվում

և այսպես մի ողջ օր,

գլխապտույտ օրորվելով,

ծաղկի բույրից արբեցած

տուն է գալիս մտամոլոր

մինչ մյուս օրվա վերսկսվող

հրաշքների արարող,

ծաղկաբույրով լեցուն

գարնան լուսաշող մի առավոտ…