ՀԳՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նիստին մասնակցում էին նախագահության 25 անդամ: Օրակարգում ՀԳՄ 2025 թ. ամենամյա մրցանակաբաշխության հարցն էր: ՀԳՄ նախագահության անդամներին տրվեց  մրցանակի ներկայացված հեղինակների ու 2025 թ. ընթացքում  նրանց հրատարակած գրքերի  ցանկը՝ ըստ անվանակարգերի: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեցին մրցանակները:

 

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)

Դավիթ Մուրադյան «Երևանի սառը ջուրը»

 

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)

Ռաֆ Բարաթյան  «Ընտրանի»

Սամվել Մարգարյան  «Մատյան երջանկության»

 

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)

Արծրուն Ավագյան «Արմտանի մեծ ընկուզենին. Հակոբ Մնձուրի»

 

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)

Կարեն Խուրշուդյան. Վոլտեր «Տրակտատ հանդուրժողականության մասին» (ֆրանսերենից)

Լևոն Բլբուլյան. Վլադիմիր Վիսոցկի «Ես, ինչ խոսք, ետ կգամ» (հայերեն-ռուսերեն)

 

Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)

Սամվել Կոսյան.  «Փոշուց քշվածները»

 

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)

Ժենյա Քալանթարյան.  «Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում»

Պետրոս Դեմիրճյան «Եղիա Տեմիրճիպաշյան. կյանքը և գործը կամ  «Միշտ ճամբան փնտռող մարդը պիտի ըլլամ»

 

Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկապատանեկան գրականություն)

Էդվարդ Միլիտոնյան  «Կատվի դատը» և «Հայոսը Քարթլոսի մասին» (գումարը փոխանցվելու է ՀԳՄ գրական անթոլոգիաների տպագրության հաշվին)

 

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ

Սոկրատ Խանյանին (գրական վաստակի համար)

 

Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակ

Լևոն Սահակյանին (բանաստեղծ)

 

Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակ

Մերուժան Տեր-Գուլանյանին («Երդվում եմ Արարատով»)

 

Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակ՝ «Վարպետ»

Ավիկ Իսահակյանին («Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն»)

 

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակներ

Թարգմանական

Գագիկ Դավթյան. «Սերբական պոեզիա»

 

Հրապարակախոսություն

Վրեժ Սարուխանյան. «Աշնակ»

 

Ամփոփելով նիստը՝ Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց հովանավորներ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը և Սերգո Երիցյանի ընտանիքին: