ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«Ինչպես հայտնի է, 1934 թ.-ից սկսած, Հայաստանի գրողների միությունն աշխատում էր՝ ղեկավարվելով ԽՍՀՄ գրողների միության ծրագրով և կանոնադրությամբ։ Ելնելով ժամանակի ոգուց, մեր հասարկության վերակառուցման, դեմոկրատացման կուրսից՝ վերափոխվում են նաև հասարակական կազմակերպությունների կառուցվածքը, մինչև հիմա եղած ձևերը՝ դրանց ավելի կենդանի և ավելի անկախ բնույթ տալու նպատակով։ Վերջերս ՀԳ միության նախագահությունը քննարկեց հայ գրողների ընկերության (թերևս ուրիշ անվանում ևս գտնվի) սեփական կանոնադրության նախագիծը։ Արվեցին մի շարք դիտողություններ և առաջարկներ։ Նախագահության հաստատած սույն նախագիծը հրապարակվում է լայն քննարկման համար, որին կարող են մասնակցել ինչպես գրողները, գրականագետները, այնպես էլ գեղարվեստական գրականության հետ առնչվող տարբեր մասնագիտության տեր անձինք։ Ամբողջական նախագիծը կհաստատվի Հայաստանի գրողների միության համագումարում, որը տեղի կունենա այս տարվա աշնանը, ինչպես որոշել է Հայաստանի գրողների միության վարչության փետրվարյան պլենումը»։
(«Գրական թերթ», 15 հունիսի, 1990 թ.)

1990 թ. հունիսի 15-ին Հայաստանի գրողների միության նախագահությունը հրապարակեց հայ գրողների ինքնուրույն դառնալու նախագիծը։ Նախագծում ժառանգաբար պահպանվում է Հայաստանի գրողների միության ամբողջ ունեցվածքը (գրական ֆոնդը, գրական մամուլը, Հայաստանի գրողների ակումբը, ՀԳՄ շենքերը՝ Բաղրամյան 3, Ծաղկաձորի և Սևանի՝ գրողների ստեղծագործական տները)։

1990 թ. սեպտեմբերի 28-ին և 1991 թ. փետրվարի 14-ին, երկու փուլով կայացավ ՀԳՄ 10-րդ համագումարը, և նախագահ ընտրվեց բանաստեղծ Վահագն Դավթյանը։

Գրեք մեկնաբանություն