Սերգեյ ՄԿՐՏՉՅԱՆ

ԽՈՀ

Նստած եմ հիմա
Այս լուռ սենյակում։
Էլ ոչինչ չկա
Այս մունջ աշխարհում։

Լուսամուտ կիսաբաց,
Թերծածկ մի դուռ,
Մի կաթիլ չորացած՝
Օդում կախված՝ լուռ:

Անդորր, բայց տագնապ՝
Լարված օճորքից.
Համր ճիչ անափ՝
Լռության խորքից։

Սարսուռ մի տեսակ
Պատում է հոգիս…
Հյուսում մի պսակ,
Պարուրում ոգիս…

Բայց, զգում եմ՝ կգա՜
Վաղորդյան մի հույս…
Եվ նորոգ ճամփա՝
Վեհ, պայծա՜ռ մի Լույս…

20.10.2020 թ.

Գրեք մեկնաբանություն