Հունիսի 28-ին ՀԳՄ այցելեցին Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլենը և ցուցահանդեսի արտաքին կապերի պատասխանատու Կերստին Գրյուները: Նրանք հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի գրողների և հրատարակիչների` Լայպցիգի ցուցահանդեսին մասնակցելու հարցեր: Հյուրերը հետաքրքրված էին ՀԳՄ հնարավորությունների շրջանակով: Է. Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ աշխատանքը, անդրադառնալով նրա միջազգային կապերին, տարբեր երկրներում գրքի ցուցահանդեսների մասնակցությանը, մասնավորապես` Ֆրանկֆուրտի: Պարոն Ցիլլենը նշեց, որ ի տարբերություն Ֆրանկֆուրտի` Լայպցիգի ցուցահանդեսում մեծ ուշադրություն է դարձվում հեղինակների մասնակցությանն ու նրանց ներկայացմանը, լինում են գրական ընթերցումներ: Զրույց եղավ նաև այլ լեզուներով հայ գրականության թարգմանության, հրատարակչությունների, գրքերի տպագրության մասին:
Կարդալ նաեւ․․․
ԵՐԿՈՒ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ
Սոֆիայի «Ավանգարդ պրիմա» հրատարակչությունն այս տարի հատարակել է Ասիայի ժողովուրդների…
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – 127
Experience the allure of renowned Swiss watchmaking with our replica iwc,…
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԻՆ
Օրերս ընթերցողի սեղանին դրվեց Մարտիրոս Ոբնի (Համլետ Մարտիրոսյան) երկերի 1-ին…
