ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԻՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ  ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԻՆ
Օրերս ընթերցողի սեղանին դրվեց Մարտիրոս Ոբնի (Համլետ Մարտիրոսյան) երկերի 1-ին և 2-րդ հատորյակները: Նշենք նաև, որ տարին հոբելյանական է Մարտիրոս Ոբնի համար. լրացել է գրողի ծննդյան 60-ամյակը, ինչի առթիվ էլ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված հոբելյարի ստեղծագործություններին:
Բացման խոսքում ԼՂՀ ԳՄ նախագահ, Գ. Նարեկացի պետհամալսարանի ռեկտոր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն ասաց. «Համլետ Մարտիրոսյանն ինքնատիպ արձակագիր է: Նա իր գրականությամբ, իր բառով կարողանում է բարձրացնել գեղարվեստական խոսքի դերակատարությունը ժողովրդի մեջե:
Ըստ Արցախի գրական ընտանիքի նահապետ, արձակագիր, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի՝ կյանքի սյուրռեալիստական ոճն է գերիշխում նրա երկերում: Նրան կարդալը և՛ հետաքրքիր է, և՛ ծանրե:
Բան. գիտ. թեկն., գրող Կիմ Գաբրիելյանի խոսքով՝ Հ. Մարտիրոսյանի գրական հայեցակարգը հենված է երկու կարեոր հենակետերի վրա՝ գեղագիտություն և բեմադրություն: Նա իր պատկերներն ստեղծում է գեղանկարչի վարպետությամբ, ամենանուրբ գույները կարողանում է տեղադրել՝ ասելիքը ընթերցողին հասցնելու համար:
«Պատմվածքներն աշխարհի զգայական ընկալման դրվագումներ են,-ընդգծեց գրականգետ, բանաս- տեղծուհի Ժաննա Բեգլարյանը,- որոնց հիմքում ընկած են կին- տղամարդ հարաբերության բազմա- ծալքերը, որը տիպականացնելով՝ գրողն ակնհայտորեն դրսևորում է իր աշխարհընկալումն ու կենսափիլիսոփայությունը:
«Բառի զգացողությունը և գրողի խոսքըե զեկուցմամբ հանդես եկավ բան. գիտ. թեկն., բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը:
Գրողի գործընկեր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքը ընթերցողի խոսք էր. «Ինձ համար հայտնություն էր Մարտիրոս Ոբնի ստեղծագործությունը: Նա գիտի գրելու գաղտնիքըե:
«Արցախյան շարժման արտացոլումը Մարտիրոս Ոբնի ստեղծագործություններումե թեմայով հանդես եկավ Գ. Նարեկացի համալսարանի դասախոս Ամալյա Գրիգորյանը:
«Արցախյան ժողովրդական բանահյուսությունը գրողի արձակումե զեկուցումով հանդես եկավ Գ. Նարեկացի համալսարանի դասախոս Ռենա Մովսիսյանը:
Հոբելյարին շնորհավորանքի խոսք ասաց բան. գիտ. թեկն., բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը և իր գիրքը նվիրեց Հ. Մարտիրոսյանին:
Գիտաժողովի երկրորդ մասը նվիրվեց Համլետ Մարտիրոսյանի նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսին:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանն արժևորեց Մարտիրոս Ոբնի արձակը և ընդգծեց նրա ստեղծագործությանը նվիրված գիտաժողովի կարևորությունը: «Արցախում ստեղծվում է լավ գրականությունե,- այսպես ամփոփեց իր խոսքը բանաստեղծը:
«Կարծում եմ, անկեղծ էիք ձեր խոսքերի և կարծիքների մեջ,- դիմելով ներկաներին՝ ասաց Համլետ Մարտիրոսյանը,- քանի որ, երբ խոսք է գնում արվեստի մասին, մարդկային բոլոր փոխհարաբերությունները պետք է ստորադասվեն արվեստին, որովհետև ամենավեհն ու գեղեցիկը արվեստն էե:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

One thought on “ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԻՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։