Հունիսի 28-ին ՀԳՄ այցելեցին Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլենը և ցուցահանդեսի արտաքին կապերի պատասխանատու Կերստին Գրյուները: Նրանք հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի գրողների և հրատարակիչների` Լայպցիգի ցուցահանդեսին մասնակցելու հարցեր: Հյուրերը հետաքրքրված էին ՀԳՄ հնարավորությունների շրջանակով: Է. Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ աշխատանքը, անդրադառնալով նրա միջազգային կապերին, տարբեր երկրներում գրքի ցուցահանդեսների մասնակցությանը, մասնավորապես` Ֆրանկֆուրտի: Պարոն Ցիլլենը նշեց, որ ի տարբերություն Ֆրանկֆուրտի` Լայպցիգի ցուցահանդեսում մեծ ուշադրություն է դարձվում հեղինակների մասնակցությանն ու նրանց ներկայացմանը, լինում են գրական ընթերցումներ: Զրույց եղավ նաև այլ լեզուներով հայ գրականության թարգմանության, հրատարակչությունների, գրքերի տպագրության մասին:
Կարդալ նաեւ․․․
Գրական միջօրեականներ
Մարտի վերջին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ Գագիկ…
Լույս է տեսել ՀԳՄ «Արտասահմանյան գրականություն» թարգմանական գրական հանդեսի անցյալ տարվա 4-րդ համարը
Լույս է տեսել ՀԳՄ թարգմանական գրական հանդեսի անցյալ տարվա 4-րդ…
Շնորհանդեսը` գրքի տոն
Ալավերդի քաղաքի Սարահարթի մշակույթի պալատում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Թումանյանի…
