Մեր «Ցանկություն» տրամվայը / Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ

    Ժնևից վերադառնալուս օրը վերջին անգամ զբոսնում էի քաղաքում: Արևոտ աշուն էր, շատ նման երևանյան աշնանը: Սովորության համաձայն, շրջում էի և լուսանկարում մի զգացումով, կարծես այդ կերպ ինձ հետ տուն կտանեմ այդ իրականության որոշ կտորներ… Ու հանկարծ ինձ մոտեցավ մի կին և մեկնեց քաղաքի հատակագծի մի օրինակ, որի վրա առանձնակի նշված էր ինչ-որ երթուղի: […]

Կաթով կենաց վանեցի Սալեի համար / Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշեցի Մաթոսի և նրա կնոջ` Սիբիրում թևը կորցրած Գուլոյի հիշատակին Բաթումի ամենաուրախ կնոջ անունը Սալվե էր, սակայն իրենց լեզվի գործը հեշտացնելու համար բոլորը նրան Սալե էին կոչում: Վանեցի գաղթական էր, որ ո՛չ ինքն էր հուսահատվում, ո՛չ թույլ տալիս մյուսներին հուսալքվել: Մի երեկո, երբ ամուսնու` Հովանի ատամի ցավն էր բռնել, վերջինիս ուղեկցել էր քաղաքի ամենալավ ատամնաբույժի […]

ԴԵՂԻՆ ՁՆԾԱՂԻԿՆԵՐ ՄԱՐԻԱՄ ԱՍՐԻՅԱՆԻ (1973-2008) ՀԱՄԱՐ / Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ

Նա կենսուրախ չէր, բայց անսահման սիրում էր կյանքը: Առհասարակ, սիրել գիտեր: Հատկապես, դեղին գույնը` արևի գույնը: Եվ իհարկե, մարդկանց: Զարմանալու բան էր, թե այդ նիհարավուն, բարալիկ մարմնում ոնց էր տեղ գտել ապրումների այդքան մեծ աշխարհ, մանավանդ` այդքան սեր: Դա երևում էր նրա աչքերից: Աստվածային սեր էր կրում: Հաճախ լուռ նայում էր խոսողի դեմքին, ուսումնասիրում էր, […]