ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 7-ը` գրադարանավարի տոնը, Չարենցավանի քաղաքային գրադարանում անցավ շատ աշխույժ: Ա. Պուշկինի «Ոսկե ձկնիկը» տիկնիկային ներկայացումը դիտելու և մեր օրերի գրողի հետ հանդիպման էին եկել Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, գրադարանի ակտիվ ընթերցողները: Նրանց հյուրերն էին մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանն ու Օլգա Դարյանը: Նրանք երեխաների հետ դիտեցին «Ոսկե ձկնիկ» ներկայացումը, որի սցենարը գրել, բեմադրել, ու նաև խաղում էր խմբավար Արաքսյա Բալբաբյանը, տիկնիկներին ձայնավորում և կենդանի շունչ էին տալիս նաև գրադարանավարներ Հասմիկ Մարգարյանը և Հասմիկ Առաքելյանը: Մանկագիրները ընթերցեցին իրենց հեքիաթներից և բանաստեղծություններից, հարցեր տվեցին և պատասխանեցին հարցերին: Իսկ դպրոցականներ Մարիամ Մելքոնյանը և Էլեն Հովհաննիսյանը կարդացին իրենց գործերից և գրադարանի տնօրեն Գոհար Մանասյանի կողմից արժանացան խրախուսական մրցանակների: Ս. Ղազարյանն ու Օ. Դարյանը գրադարանին նվիրեցին իրենց գրքերը:

Հասմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։