ՀԱՅԱՍՏԱՆ / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

երկիր-
որտեղ ճանապարհորդում ես
առանց անձնագրի-
առանց վախի-
ապրում-սիրում
աղոթում կիրակնօրյա
լույսին-հույսին՝
անհո՛ւյս
անհո՛ւյս
կանայք մթան եզրին լուսնի շորերով
պանդխտության են ուղարկում
ամուսիններին-
այնպես բուրում է
առավոտի օդը
գետերը ցատկում են
դեպի անդունդները-
մեր սեփական կործանումն է
այդ վիհերում
ես խոսում եմ այն մասին՝ որ
կանայք-
մահվան և կյանքի հրեշտակներ են
և այն մասին՝ որ
երկիրը իմացություն է-ժայռեր-վիհեր
անգամ՝ գիշեր
այդ գիշերները
աչքեր են տվել՝ որ
կանայք հեծկլտան
կորուստը
ես ասում եմ՝ որ
վերքերը
մեր մարմնի անդամները չեն
քարերը նրա համար են
որ նայեն հեռացողներին
մոլորակը՝ այս քարերից է
ես ասում եմ՝որ
այս գարնան
ձնախառն
ջուրն են-
անգամ գիշերն են
անկողինների մեջ մենակ թավալվող կանայք
առավոտյան
արևածագի
հյութով թաթախված
Աստված
այդ պահին իջներ նորից
այս կիսաքուն խաղողի դաշտերում
Արարատի ստորոտին պարզված
անմեղ լռության մեջ
սիրեր
մեկին՝
մեկ-մեկ
մխիթարեր
ես խոսում եմ այն մասին
ինչ կորցնում ենք
անընդհատ
այս ծառերի շնչում
այս քարերի տապին
այս միայնակ կանանց
անհառաչանք գրկում
ես խոսում եմ
ես դեռ խոսում եմ
այն թռչունի մասին
որ հատել է օվկիանոսը
առանց վայրէջքների
բայց նայում է ետ
բայց նայում է ետ
բայց նայում է ետ
այս քարերին

3 thoughts on “ՀԱՅԱՍՏԱՆ / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  1. Слави-Авик Арутюнянн акнайт мец тагандов ожтвац банастегц э,арвестагет, кич тпагрвог у ыст аржанавуйн чгнаатвац. Нра банастегцакан тогы цавиц э цнвум , канзи аранц цав банастегцутюн чи арарвум. Сканчели горц э айс банастегцутюны,вори амар и срте шноравоум ем егинакин, цанканалов канг чарнел кес чанапарин,айл грел, астателир уруйн тегы айоц гракан андастанум. На, ирав, аржани э дран…

  2. Ավիկ, լա~վն է, անկրկնելի:Ես հպարտանում եմ քեզնով` առանց դույզն ինչ չափազանցման: Բրավո’:Որքան էլ շատ ճանաչելիս լինենք քեզ ու քո պոեզիան, դեռ խորքեր կան, որ երեւակենք պիտի հետայսու…Դու տարբերվում ես, տարբերվում ես` տարբո’ր ես… չափազանց շա~տ-շատերից, ե?րբ ենք համապարփակ ընկալելու ծալքերդ:Ապրես, շատ ապրես: Ես …բա ուրիշ էլ ի~նր` պիտի կրկնե, որպես ակկորդ վերջին . հպարտանու’մ եմ քեզնով: Եվ թող ավելորդ` բայց ստորագրում եմ.ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։