Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Միլիտոնյանին

Էդվարդ ՄիլիտոնյանԼեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հա­յաս­տանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։