ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ՝ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ, ՀԵՌԱԳՐԵՐ ԳԱԼ ՀԳՄ ՀԱՍՑԵՈՎ

MilitonyanՄեծարգո Տիար Միլիտոնյան,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր շնորհավորանքն ենք հղում Ձեզ` Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Մեր ժողովուրդը ճանաչում է Ձեզ` որպես շնորհալի գրողի, ով բազմաժանր ստեղծագործություններով հարստացնում է հայ գրականության լուսավոր անդաստանը:
Վստահ ենք, որ Ձեր նախագահությամբ Հայաստանի գրողների միությունը շարունակելու է նորանոր հաջողություններ արձանագրել իր առաքելության ճանապարհին հանուն հայ գրականության և մշակույթի զարգացման ու առաջընթացի:
Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և Գրողների միության բոլոր անդամներին` մաղթելով Տիրոջ զորակցությունն ու աջակցությունը ստեղծագործական ազնիվ ու առաքինի գործունեության մեջ:
Թող Տերը պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջություն և ամենայն բարիք:
Օրհնությամբ`
Ծայրագույն Պատրիարք, Կաթողիկոս Ամենայն Հայոց
ԳԱՐԵԳԻՆ Բ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ձեր գործունեության մեջ:
Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին երջանկություն և ամենայն բարիք:
Հարգանքով` Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և անձամբ իմ կողմից ընդունեք ջերմ շնորհավորանքներ և անկեղծ բարեմաղթանքներ Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր աշխատանքային փորձը, գիտելիքներն ու անսպառ եռանդը լավագույնս կծառայեն հայ մշակույթի զարգացմանը և Գրողների միության գործունեության արգասաբերությանը:
Հարգանքով ՝
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվելու առիթով:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, աշխատանքային փորձն ու մարդկային որակները լավագույնս կծառայեն կազմակերպելու միության աշխատանքները:
Դժվարին և պատասխանատու ուղի եք բռնել, բայց հավատացած եմ, որ Դուք կանցնեք այն պատվով և Ձեր գործունեությամբ կնպաստեք մեր գրականության արժեքի բարձրացմանը, նրա համաշխարհային ճանաչմանը, Հայրենիքի և Սփյուռքի գրական կապերի մերձեցմանը:
Կարծում եմ, որ ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության ակտիվ համագործակցությունը շարունակական կլինի, և միասին մենք դեռ կյանքի կկոչենք նորանոր համահայկական նախա­ձեռնություններ:
Աշխատանքային այս նոր երթում մաղթում եմ Ձեզ հաջողություն, ձեքբերումներ, ուժ ու եռանդ:
Թող ղեկավարի, գործընկերոջ, մարդու կենսաուժն անխափան ուղեկցեն Ձեզ:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության նախագահի որքան պատվավոր, նույնքան էլ պարտավորեցնող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո մեր գրական ընտանիքը կհամախմբվի հայրենանվեր ձեռնարկների շուրջ և կստանա ստեղծագործական նոր ազդակներ ու հնարավորություններ` արարելու համար մեր ժամանակների շունչն ու ոգին հարազատորեն արտացոլող գրական նոր ստեղծագործություններ ու կերպարներ:
Եվս մեկ անգամ, հարգելի պարոն Միլիտոնյան, ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս և ստեղծագործական երկարատև, բեղմնավոր աշխատանքի ու անձնական երջանկության անկեղծ բարեմաղթանքներս:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետության
Արտաքին գործերի նախարարության
գործերի կառավարիչ ՌՈՒԲԵՆ ՇԱՔԱՐՅԱՆ

Հանուն Աստծո
Հայաստանի գրողների միության նախագահ
հարգարժան պարոն Էդվարդ Միլիտոնյան.
Առիթը պատեհ համարելով` ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Անշուշտ, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակութային ընդհանրությունները եղել են մշակութային երկկողմ համագործակցության հիմքը:
Հուսով եմ, որ ապագայում երկու ժողովուրդների միջև մշակութային փոխհարաբերությունների առավել ընդլայնման ականատեսը կլինենք:
Հարգանքներով` Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Տավուշի մարզի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գրողների միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լինելով բազմաժանր գրող` Դուք բոլոր ժանրերում էլ ստեղծել եք գրական մնայուն արժեքներ` ժամանակակից հայ գրականությունը հարստացնելով նորանոր ստեղծագործություններով: Անգնահատելի է Ձեր ավանդը հատկապես մանկական գրականության ժանրում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծա- գործական անսպառ եռանդ և աշխատանքային բազում հաջողություններ:
Հարգանքով` ՀՀ Տավուշի մարզպետ
ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի գրողների միության և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակ- ցությունը: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավորման ընթացքում ևս կունենանք համագործակցելու առիթներ և հնարավորություններ:
Մաղթում եմ Ձեզ բազմաթիվ հաջողություններ Ձեր ստանձնած պատասխանատու գործում:
Հարգանքներով`
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան
ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿԻ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
Ճանաչելով և գնահատելով Ձեզ որպես արժանավոր մտավորականի, գործունյա մարդու և տաղանդավոր ստեղծագործողի, համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ միության գործունեությունը նոր հաջողություններ կարձանագրի:
Բարի ե՛րթ եմ Ձեզ ցանկանում:
Հարգանքով`
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր,
տ.գ.դ., պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հարգելի պարոն Միլիտոնյան.
Ուրախությամբ տեղեկացանք, որ Դուք ընտրվել եք ՀՀ գրողների միության նախագահի պաշտոնում:
Իհարկե, առաջին հերթին նոր պաշտոնում Ձեզ ցանկանում ենք հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և համոզված ենք, որ Դուք այդ պաշտոնում կկրկնապատկեք Գրողների միության հաջողությունները և երկրորդ` սերտ համագործակցությունը Հայաստանի գրողների միության և հանրապետության թվով ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի միջև, ի դեմս Եզդիների ազգային միության:
Կրկին անգամ շնորհավորում ենք Ձեզ և ակնկալում ջերմ համագործակցություն:
ՀՀ Եզդիների ազգային միության
նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.