Կախգլուխ առաջինը իրեն են ասել. իր իզը բռնած, մի ուսը բարձր, մյուսը` ցածր, գնում-գալիս էր: Մեր հանդեսներին չմասնակցեց, երևի թե Լոր էր գնում… «Մեր տան պատից մի քար լիներ, // Նստեի վրան // Ու պատմեի անտուն կյանքիս// Հեքիաթը նրան…ե: Երբ Փարիզ գնաց, իր առաջին տիկինը` բանաստեղծուհի Մարիա Հակոբյանը, թե` «Տեսնես ինչի՞ գնաց, կալարի գլուխը բարձրացնի, Էյֆելյան աշտարակին նայի…ե: Խմելու սեղաններին ձեռքը մեկնում, վրան քնում էր, ու երբ հետ էին գնում ծանր կոպերը, մեր մեջ չէր. «Հի՞նչ կաե: Մեր երթերի վերջից էր գալիս, էլի մի ուսը բարձր, մյուսը` ցածր: Ասա ինձ հոգնած հավիտենություն, Ո՞ւր են հեռանում օրերն ու տարին… Այդ հեռացող տարիներից ոչ մեկի մեջ ինքը չկար: Ծնված օրն էլ չկար, որ գնար «շիրիմը համբուրերե: Կարողանում էր մենակ մնալ, մարդու ժամանակի մեջ չապրել, ապրել բնության հոլովույթի մեջ. ծառ էր, քարափ էր… Ու, էլի երևի թե, դա է իր մեծության գաղտնիքը: Աշխարհայացքային է: Իրեն դնում է ժամանակային ավելի մեծ տարածքի մեջ, և մասշտաբի կտրուկ փոփոխությունը ընթերցողիդ ապրեցնում է մեծ ժամանակի զգացողությունը: Տանում, անց է կացնում սահմանը, որտեղից սկսած՝ ծառն անտառի օրենքով է ապրում, քաղաքային զբոսայգու տնկին չէ: Սահյանի ներկայացրած բանաստեղծական իրականության մեջ վերջին սերնդի ներկայացուցիչները պապերն են, տեխնիկայի վերջին նվաճումը` գութանը: Եվ տեխնիկայի առաջընթաց նշանավորող նյութական արժեքներն այլևս չեն փակում ընթերցողիդ տեսադաշտը, չեն հմայում ու չեն պարտադրում իրենց գերությունը, իմաստավոր բովանդակություն են հաղորդում կպչուն գրգիռների մեջ թպրտացող կյանքիդ: Բանաստեղծության պատկերային մտածողությունը այնպիսի պատրանք է ստեղծում, որ իրապաշտի քո կենսագրությունը տանում է մի քանի հարյուրամյակ հետ. «Ծիծառներն այնտեղ ծիածանի // Կատարիկներ են կտցահարում…ե: Բնությունը շնչում է խաղաղ իմաստնությամբ, կայուն օրինաչափության արդյունք է այն ներդաշնակ շարժումը, որ ծավալվում է բնապատկերի ներսում, և որից արտածվում է ժամանակի հավերժության պատկերացումը: Մարդը բնության զավակ է, բնության հոլովույթի մեջ է, և մահը ոչ այնքան հարազատի, մտերիմի անդառնալի կորուստ է, որքան բնության անբեկանելիության, նյութի հարատև բարեշրջության դրսևորում: Թող շարունակվի Սահյանը ներկայացվել որպես բնության երգիչ, միևնույն է` նրա պոեզիայում բնությունն է ներկայացնում մարդուն և ոչ մարդը` բնությունը: 100 տարի առաջ բնությունը ներկայացրեց Համո Սահյանին, և Սահյանը ապրեց բնության ժամանակի մեջ:
Կարդալ նաեւ․․․
Արտահասարակական մենախոսություն / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ
Մարդու կյանքը ներսից անփոփոխ է: Ներսում հարակա խառնաշփոթ է. «դրսում»…
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կորուստ-կորստի ետևից է գալիս: Մեծերը ասպարեզից հեռանում են: Տերյանի խոսքով…
Միխայլո ՍԻԴՈՐԺԵՎՍԿԻ (Ուկրաինա)
Միխայլո Սիդորժևսկին «Ուկրաինական Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է: Ուկրաինայի գրողների…