Լույս է տեսել նոր գիրք

Zaven AvetisyanԶավեն Ավետիսյանի «Ե դարի հայ պատմագրության տիպաբանությունը» ուսումնասիրության մեջ փորձ է արվում Ե դարի պատմագրությունը դիտել տիպաբանական մեթոդի լույսի ներքո: Ուշադրություն է դարձվում պատմագրական երկերում առկա ներդիր ժանրերին իբրև ինքնանկախ տիպեր` պահպանելով ժանրային համադրականության օրենքները:
Սրանց գումարվում են նաև տիպային հատկանիշներ ունեցող այլ դրսևորումներ, որպիսիք են ճակատամարտերը, կաշառքը, թագադրումը, ոճիրը և պատիժը, ինչպես նաև մենախոսություններն ու երկխոսությունները, որոնք պատմագրական ժանրի գեղարվեստական գիտակցության դրսևորման ձևերից են: Բոլոր դեպքերում աշխատանքում լուրջ նշանակություն է տրվում համեմատությանը, որի շնորհիվ, ըստ Դ. Լիխաչովի, փափուկ անցում է կատարվում դեպի տիպաբանությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։