ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Գրողների միությունՀոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչու­թյան նիստ, որը հաստատեց հոկտեմբերի 2-ին կայացած ՀԳՄ նախագահու­թյան նիստում ընդունված որոշումները` ՀԳՄ արտահերթ համագումարի հրավիրման ժամկետի և անցկացման կարգի վերաբերյալ:
Մտքերի փոխանակությունից հետո վարչությունը որոշեց ՀԳՄ արտահերթ համագումարը` «ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» օրակարգով, հրավիրել ս/թ հոկտեմբերի 20-ին (ՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՆՈՒՅՆ ՕՐԸ ՀԳՄ ՇԵՆՔՈՒՄ`(Մ. Բաղրամյան 3), ԺԱՄԸ 10.00-ԻՑ, ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՍԿԻԶԲԸ` ԺԱՄԸ 11.00-ԻՆ):
ՀԳՄ վարչությունը քննարկեց և հաստատեց ընտրության անցկացման ընթացակարգը, ըստ որի, ՀԳՄ նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել, գրանցվել և իրենց ծրագրային դրույթները (մեկ համակարգչային էջի սահմաններում, կրիչով) ներկայացնել ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ (ՀԳՄ շենքում) կամ ուղարկել wua34@mail.ru էլ. hասցեով, մինչև ս/թ հոկտեմբերի 16-ը, ժամը 10.00 – 16.00: Նշվեց, որ որոշումն ընդունվում է առաջադրված թեկնածուների տվյալները ՀԳՄ անդամ սփյուռքահայ գրողների համար ևս հասանելի ու մատչելի դարձնելու նպատակով: Թեկնածուների տվյալները և ծրագրային դրույթները կհրապարակվեն «Գրական թերթի» հոկտեմբերի 18-ի համարում և կտեղադրվեն թերթի կայքէջում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։