ԻՄ ԱՌՎԱԿԸ/ Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իմ առվակը ամբողջ օրը

Մեր այգու մեջ քչքչում է,

Ծաղիկների ականջներին

Հերթով կամաց քչփչում է։

Իմ բադիկը ամբողջ օրը

Ջրերի մեջ կչկչում է,

Իսկ մի փոքրիկ նորեկ փիսիկ

Սուսիկ, փուսիկ լոկ մլավում,

Ոչ քչքչում, ոչ քչփչում,

Գուցե ինձնից ամաչում է։