Ռոբերտ ԵՍԱՅԱՆ / ՇՈՒՇԻ

Սիրելի՛ ժողովուրդ, շնորհավորում եմ մայիսյան բոլոր հաղթանակների առթիվ, մաղթում քաջառողջություն, տոկունություն և դժվարությունները հաղթահարելու կամք ու համառություն:
Մենք չենք կարող մեր ճանապարհը, մեր գիրը, մեր հավատը թողնել աներևույթ ձեռքերում, մեր ժամանակը` քարե վանդակներում:
Ստեղծագործ ոգու թռի՛չք է ժամը:
Տասնամյակներ շարունակ միասնական կամքով մենք հաղթահարել ենք ավելի մեծ դժվարություններ, ավելի դաժան նենգություններ:
Այս դժվարությունն էլ կհաղթահարենք մեր միասնությամբ, ոգով, հանճարեղությա՛մբ:
Թող Հաղթանակի ոգին և Հաջողության լույսը միշտ ուղեկցեն մեզ:

ՇՈՒՇԻ
Մենք ելանք հողից ու երազից,
Փրկեցինք տարերքն հայկական
Եվ Շուշին` մագաղաթ մի կիսված,
Եվ Շուշին` երազի հանքաքար:

Իսկ Շուշին հավատ է ու ղողանջ,
Որ լցվում է Հայի խնդությամբ,
Կարոտ է Սփյուռքի աչքերում,
Երգվում է նորօրյա ասքերում:

Փրկեցինք խիղճը մարդկության,
Փրկեցինք անունը հերոսիդ
Եվ Շուշին, որ քաղաք չէ ու արձան,
Փրկվա՛ծ հայացքն է Մասիսի:

ք. Շուշի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։