Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

1. Այս տարվա Հայաստանի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մտածողությամբ ու եռանդով, բազմաթիվ առումներով աշխարհին ներկայանալի վարչապետի` Կարեն Կարապետյանի հանդես գալը Հայաստանի ներքին և արտաքին կյանքում: Նրա հետ որոշակի հույսեր եմ կապում մեր երկրի առաջընթացի առումով:

2. Ամենակարևոր մշակութային իրադարձությունը Արամ Խաչատրյանի անվան հետ կապված միջազգային բոլոր միջոցառումներն էին, որոնք Հայաստան բերեցին աշխարհի նշանավոր երաժիշտների:

3. Իմ հաջողությունը 2017 թվականին համարում եմ Հոլոքոստը վերապրած Սոնյա Շրայբեր Վայցի «Խոստացա, ես կպատմեմ» գրքի իմ թարգմանությունն անգլերենից: Այն հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Գրքում դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը: Այդ գիրքը մեր երիտասարդության համար կարևոր դասեր ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։