«Ստանդարտե տրիենալեն` Սևանի գրողների միության հանգստյան տանը

Տրիենալեի շրջանակում սեպտեմբերի 13-ին Սևանի գրողների միության հանգստյան տանը ցուցադրվեցին «Դեժա-վյու ՍՏԱՆԴԱՐՏե տեսաինստալյացիաները: Ինչպես տեղեկացրեց համադրող Ռուբեն Արևշատյանը, արվեստագետների ընտրության համար երկար չի մտածել, երբ իրեն է առաջարկվել ցուցադրության կազմակերպումը. «Յոզեֆ Դաբերնիգի` «Ստանդարտե-ում ներկայացված ֆիլմերից մեկը նա նկարահանել է 2011-ին` Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը, երբ այն դեռ արմատապես չէր կերպարանափոխվել: Նույն տարում այդ ֆիլմն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին: Ջերարդ Բըրնի գործն ինձ համար հատուկ է, որովհետև երբ 2007-ին այն տեսա Իռլանդիայի ազգային տաղավարում, անմիջապես մտածեցի` ե՞րբ հնարավոր կլինի այն ներկայացնել Հայաստանում, և ցուցադրության համար հենց Սևանի գրողների տունը աչքիս առաջ եկավ: 10 տարի է անցել, այդ երազանքն իրականություն դարձավ: Իգոր Գրուբիչի գործն առնչվում է արդի մշակույթին, արդի դարաշրջանի ամփոփմանը և դրա ողջ ողբերգությանըե:
Տրիենալեի մասնակիցներին ողջույնի խոսք ասացին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։