Երևանյան գրքի փառատոն. հաղթողների անտիպները կհրատարակվեն.
հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը
Երևանյան գրքի փառատոնի կամ YerevanBookFest-ի ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման:
Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են`
արձակ
պոեզիա
դրամատուրգիա
մանկապատանեկան գրականություն
Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես (համապատասխանաբար` նաև մանկապատանեկան գրականության պարագայում):
Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորի զոնականներ) կստանան դրամական պարգև. 1-ին տեղի համար` 500 հազարական դրամ, 2-րդի համար` 300 հազարական դրամ:
Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը: Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծախսերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը` փոխադարձ համաձայնությամբ:
Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս):
Երևանյան գրքի փառատոնին (Yerevan BookFest – ին) ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է yerevanbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր կենսագրությունը (որում նաև կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը` նամակի վերնագիր տողում (subject) նշելով Ձեր անունը և ազգանունը:
Ստեղծագործություններն անանուն քննելու են մրցույթի ժյուրիի անդամները և ազատ ընթերցողները: Հաղթողների անունները հայտնի կդառնան փառատոնի օրերին, որի մասին առավել մանրամասն կիմանաք` Ֆեյսբուքում հետևելով YerevanBookFest-ի էջին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 30-ն է:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով: