Հայտարարություն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են 2017 թ. պետական մրցանակի հայցման աշխատանքները:
Գրականության և արվեստի բնագավառի՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:
Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել կամ բեմադրվել են 2015 թ. սեպտեմբերի 15-ից հետո:
Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:
Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2017 թվականի մայիսի 22-ից մինչև սեպտեմբերի 15-ը:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել.
Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ (հանձնախմբի նախագահ՝ Հակոբ Մովսես, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն, հեռ. 56-45-70):

Վերջնաժամկետ` 15.09.2017:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։