Լեհաստանում լույս է տեսել Հայ պոեզիայի անթոլոգիա՝ «Խաչվող զուգահեռներ» խորագրով: Երկլեզու գրքում 53 հայ հեղինակների հետ մեկական ստեղծագործությամբ ներկայացված են ՀԳՄ պատվավոր անդամներ Սերբիայից և Լեհաստանից, ինչպես նաև հայ և լեհ գրականության բարեկամներ Բուլղարիայից, Հունգարիայից, Վիետնամից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Ժողովածուն կազմել և խմբագրել է Գագիկ Դավթյանը, թարգմանել է Կալինա Իզաբելա Զիոլան, ձևավորել-հրատարակել է Դարիուշ Տոմաշ Լեբյոդան: Հիշեցնենք, որ անթոլոգիան լեհ բանաստեղծների հետ Գ. Դավթյանի համագործակցության արդյունքում ստեղծված թվով 6-րդ գիրքն է մեկ տարվա ընթացքում:
Կարդալ նաեւ․․․
ՀԳՄ 85-ամյակը Գրականության և արվեստի թանգարանում
Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և…
ՀԳՄ նախագահի թեկնածուների ծրագրային դրույթներ / Հովիկ ՀՈՎԵՅԱՆ
1. ՀԳՄ-ն բոլոր գրողների միությունն է: Միության վարչակազմը բոլոր գրողների…
Հանդիպում գրողների հետ
Մանկական գրքի օրվա խորհրդին հավատարիմ, Արցախի գրողների միության մի խումբ…
