Ծնվածս օրվանից Ամանորի մաղթանքներ եմ անում, որոնցից, տխուր է ասել, շատ քչերն են իրականություն դառնում: Կյանքը տեղապտույտի մեջ է, մեր հինը, երեկվա օրն ու անցյալը հիմնավորապես չեն նորանում, մենք շարունակում ենք ապրել մեր հիվանդություններով, իսկ հիվանդ մարդը և հասարակությունը ի վիճակի չեն երկար ճանապարհ անցնելու: Նայենք մեր բարոյականության հայելուն և չափազանց զգույշ լինենք: Առողջանանք անհատապես ու ազգովի, գալիքը լինի ավելի արդարամիտ և գեղեցիկ, ճշմարտությունը դառնա խոսքի գլխավոր էությունը, սիրով վերաբերվենք միմյանց: Վերջապես աշխարհը տեսնի-գիտակցի 1915 թվականը. դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև նրան:
Կարդալ նաեւ․․․
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երնեկ թե այս Նոր տարին Վերջ տա հայու ցավերին… Նոր…
Հռիփսիմէ / Բարով ես եկել, թող, որ կենացդ լինի
Ինձ համար Նոր տարին նման է խոստումնաշատ, փողկապավոր, դատարկագրպան մի…
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ / Սիլվա Կապուտիկյան. խոհեր հարյուրամյակից հետո
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ…
