Հոկտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր ՀԳՄ արտահերթ համագումարի անցկացման կազմակերպչական խնդիրներին: ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդ. Միլիտոնյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծանոթացրեց ՀԳՄ վարչության նիստի որոշման հետ, որի համաձայն՝ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, օրակարգում` ՀԳՄ նախագահի ընտրություն: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ համագումարի նախապատրաստական աշխատանքները ղեկավարող հանձնաժողով է ընտրվել: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ համագումարը, ընտրությունը անցնեն պարզ, արդար ու թափանցիկ»,- ասաց նա: Քվեարկությանը Սփյուռքի և Արցախի գրողների մասնակցությունը ապահովելու համար որոշվել է ՀԳՄ նախագահի թեկնածուներին հնարավորություն տալ «Գրական թերթում» ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները: Նշվեց, որ ՀԳՄ նախագահ դառնալու առաջին և ամենակարևոր նախապայմանը ՀԳՄ միության անդամ լինելն է: ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ծանոթացրեց նախորդ համագումարում կանոնադրության փոփոխություններին՝ կապված Միության սփյուռքահայ անդամների իրավունքների ու պարտականությունների հետ: Այս առումով, ստեղծված հատուկ հանձնաժողովը քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ արտերկրի քաղաքացի գրողը, ով չի բնակվում Հայաստանում, ի վերջո, հնարավորություն չունի ղեկավար պաշտոն զբաղեցնելու, ինչին համաձայն են նաև սփյուռքահայ գրողները:
Կարդալ նաեւ․․․
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա…
Բաց նամակ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական…
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս.թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ…
