Տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության գրքի միջազգային 30-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. փետրվարին: Գրքերը կարող են ներկայացվել ցանկացած լեզվով, սակայն դրանք պետք է լինեն իսլամագիտության կամ իրանագիտության մասին: Դրանք պետք է տպագրված լինեն Իրանից դուրս, 2021 թ.-ին (առաջին հրատակությունը):
Հիմնական երկու՝ իսլամագիտության և իրանագիտության թեմաները ընդգրկում են մի շարք բաժիններ և ենթաբաժիններ, որոնցից են.
ա) Իսլամագիտություն. իսլամի պատմություն, իսլամական քաղաքակրթություն, Ղուրանի և Հադիսի ուսումնասիրություններ, իսլամական աստվածաբանություն և փիլիսոփայություն, իսլամական միստիցիզմ, իսլամական իրավունք և իրավագիտություն, իսլամական դասական տեքստերի թարգմանություն, իսլամական տնտեսագիտություն, ժամանակակից իսլամագիտություն, իսլամական արվեստ և ճարտարապետություն, գիտության պատմություն և այլն:
բ) Իրանագիտություն. Իրանի պատմություն, իրանական լեզուներ, Իրանի աշխարհագրություն, հին իրանական կրոնական քաղաքակրթություն և պատմություն, պարսկական գրականություն, իրանական արվեստ և ճարտարապետություն, գիտության պատմությունը Իրանում, իրանական մարդաբանություն, պարսկերեն հանրահայտ ստեղծագործությունների թարգմանություն և այլն:
Մրցանակաբաշխության հանձնաժողովը հրավիրում է գիտնականներին, գրողներին, թարգմանիչներին և հրատարակիչներին՝ ներկայացնելու իրենց գրքերը ոչ ուշ, քան 2022 թ. հոկտեմբերի 22-ը:
Ներկայացում.
Ձեր աշխատանքը(ները) առաջադրելու համար հայտը կարող եք ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության գրքի միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովին bookaward@ketab.ir էլ.փոստով, իսկ ներկայացված գիրքը (գրքերը) ուղարկել հետևյալ հասցեով.
www.bookaward.ir
World Book Award Secretariat,
Floor 1, No. 2, Khajeh Nasir Alley, the s.
Baradaran-e Mozaffar St, Enghelab Eslami Ave, Tehran, Iran.
Հեռ. +9821-91006363
Ֆաքս. +9821-66415498