Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի դահլիճում կայացավ բանաստեղծ, «Շիրակ» ամսագրի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանի անգլերեն լեզվով հրատարակած «Մատյան երջանկության, տիեզերքի 7 հրաշալիքները» և «Հայկ-Հայաստան, Արամ-Արմենիա» (հայերեն և անգլերեն) գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի բնագավառների աշխատողներ, ուսանողներ, դպրոցականներ։
Նոր գրքերի լույսընծայման առթիվ բանաստեղծին շնորհավորեցին և բարեմաղթեցին ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը, արվեստաբան, գեղանկարիչ Լևոն Լաճիկյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արա Գևորգյանը, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, մանկավարժ Նվարդ Եղոյանը և ուրիշներ։
Բանաստեղծին և ներկաներին իրենց երաժշտական ողջույնը մատուցեցին «Վարդուհի» արվեստի դպրոցի մի խումբ շնորհալի սաներ և Երազգավորսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, խոստումնալից երգչուհի, կիթառահար Օֆելյա Պարսամյանը։
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամվել Մարգարյանը։ Նա պատմեց իր ստեղծագործական նոր ծրագրերի ու անելիքների մասին։
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ
