Օգոստոսի 23-ին ՀԳՄ էր այցելել քուրդ գրող Քուրթուլուս Բասթիմարը: Նա հանդիպել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Նրանք զրուցել են հայ և քուրդ գրողների, Հայաստանում քրդական մշակույթի զարգացման, տարածաշրջանային, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին: Քուրթուլուս Բասթիմարը ծնվել է Կարս քաղաքում, արձակագիր է, մարդու իրավունքների պաշտպան, ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: Իր ստեղծագործություններում նա անդրադառնում է մարդու իրավունքներին և ազգային փոքրամասնությունների խնդիրներին, ու նրա վերջին՝ «Հրաժեշտ ազատությանը» գրքի հրատարակումը արգելված է Թուրքիայում: Քուրդ գրողը պատմել է Հայաստանի մասին ապագա վեպի, իր ստեղծագործությունների հայերեն թարգմանության և հետագա ծրագրերի մասին: ՀԳՄ նախագահը պատասխանել է նրան հետաքրքրող հարցերին, պատմել ՀԳՄ աշխատանքների, Գրողների միության անդամ քուրդ գրողների, նրանց ստեղծագործությունների հրատարակության, քրդական մամուլի ու Հայաստանում նրանց ընձեռված հնարավորությունների մասին:
Կարդալ նաեւ․․․
Թումանյանի ոգին Հյուստոնում
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող Հյուստոն քաղաքի…
ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՊՈՂ ԵՎՍ ՄԻ ԿԱՄՈՒՐՋ
2019 թ. Ղազախստանում հրատարակված «Արարատի շնչառությունը» խորագրով…
Տունդարձ՝ երկու մրցանակով
Ռուսագիր անվանի բանաստեղծ Բախիտժան Կանապյանովի «Թուխ լուսնի լացը» երկլեզու ժողովածուի…
