Ծիրանենին մեր այգու,
Հարսանեկան զգեստ հագել,
Օրորվում է ու նազում,
Ծաղկե բույրով օդը լցնում:
Իսկ մեր Անին գնում-գալիս,
Խռով-խռով հարց է տալիս.
– Ասա՜, տատիկ, ես ինչ անեմ,
Որ այսպիսի զգեստ հագնեմ,
Որ օրորվեմ, որ շորորվեմ,
Այնպես բուրեմ, այնպես պարեմ:
Որ շնիկն էլ զարմանա,
Որ փիսոն էլ զարմանա.
Ասեն՝ «Ծառը որ ման գա,
Տեսնես դպրոց կգնա՞»:
