Ապրիլի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀԳՄ անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հայցի հերթական դատավարությունը, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը: Նիստը վերաբերում էր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան սեփականության իրավունքին: Սա երկրորդ դատն է այդ առնչությամբ: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, որը ներկայացրեց գործի ներկա վիճակը: ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ, ներկայացրեց մի շարք առաջարկություններ, որոնք քննարկեցին ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը և նիստը նախագահող դատավորը: Առաջարկություններն ընդունվեցին: Կրկին նշվեց, որ դատախազության հայցին պատասխանող կողմը՝ ՀՀ կադաստրի կոմիտեն չէր մասնակցում դատավարությանը: Դատարանը որոշեց հարցի քննարկումը հետաձգել մինչև ս/թ հունիսի 4-ը:
Ի գիտություն՝
ՀԳՄ շենքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանը մերժել էր դատախազության հայցը: Դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան:
Հերթական դատավարություն
