
ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՉԻՆԱՐԵՆ
«Հայ նշանավոր գործերի թարգմանություններ» մատենաշարով Չինաստանում լույս է տեսել Հենրիկ Էդոյանի «Արևմտյան գրականության փիլիսոփայական ուսումնասիրություն» աշխատությունը, որտեղ մշակույթի, կրոնի և գրականության միջև ներքին օրգանական փոխկապակցություններն է վերլուծված պատմական տեսանկյունից: Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Էդոյանի համոզմամբ՝ քրիստոնեությունը արևմտյան մշակույթի հոգևոր-իմացաբանական հիմքն է, միաժամանակ մշակույթը ծառայում է որպես այդ հիմքում ընկած կազմություն, որը որոշարկում է […]