
ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ – ՎԵՊԻ ԱՐՎԵՍՏԸ – 1986 – էսսե / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ապրելու հսկա տենչը բեռ արած (Գրված, բայց հեղինակային իրավունքի ուժով անտիպ առաջաբանից) «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» նշանավոր ակնարկաշարը` ֆրանսերենից կատարած իմ թարգմանությամբ: Հեղինակը սիրով իր համաձայնությունը տալով իր այս երկի հայերեն թարգմանությանը` գրքի տպագրությունից անմիջապես առաջ հեղինակային իրավունքի ուժով իրազեկեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է իր ստեղծագործությունների օտարալեզու հրատարակություններին կից […]