
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ /ԿՅԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԻՄԱՍՏ ԱՖՈՐԻԶՄ
Սփյուռքահայ բանաստեղծ Ագնեսը անցյալ ամիս Հայաստանում էր։ ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան մեծ դահլիճում նշվեց նրա հոբելյանը։ Երևանից եկել էին նրա գրականության ընթերցողները, ընկերները, Համո Սահյանի անվան գրադարանի աշխատակիցներ, նաև ստեղծագործական տան հանգստացողներ։ Ագնեսն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու մեդալների և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում։ Հիշենք կարևորները՝ ԱՄՆ-ի և Կալիֆոռնիայի հայ գրողների միության «Պոեզիա» անվանակարգի 1-ին […]