
ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐՔԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ
«Արքան հրապարակում» թատերախաղը հայաստանյան բեմին մերօրյա իրականության արտացոլումն է՝ «ծուռ հայելիների» մեջ, որում սյուժետային զարգացումն ակնառու կերպով հիշեցնում է հանրային մտածողությունը և տրամադրությունները՝ ժամանակային կարճ կտրվածքում կտրուկ փոփոխություններով, գրոտեսկային, միաժամանակ, դրամատիկ կերպարները՝ հանրային գործիչներին և երկրի ճակատագիրը տնօրինողներին։ Աբսուրդի ժանրին, թերևս, դասվող այս բեմադրությունն արտացոլումն է հայ հանրության մեծամասնության՝ պատրանքներից դեպի իրականություն ցավալի ընթացքը, որ […]