Գրողի քաղաքական ամբիոն
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԻՄԱ՞ՍՏԸ Ինձ համար այս գաղափարը հենց սկզբից տարակուսելի էր։ Աստվածներին արձաններ էին կանգնեցնում անտիկ աշխարհում, նաև հեթանոսական Հայաստանում։ Այդպես էին պատկերացնում իրենց աստվածներին հին աշխարհում։ Բայց մենք արդեն հազար յոթ հարյուր տարի հեթանոսներ չենք։ Քրիստոսը մեզ համար հոգևոր էություն է, քրիստոնյա հայերը խոնարհվում էին ոչ թե քարե, մարմարե կամ բրոնզե աստծուն, այլ քրիստոնեության ոգուն։ […]