
Խնկարկումներ՝«Երազ իմ հայրենի երկրին» / Բաց նամակ Անահիտ Արփենին՝ նոր գրքի ծննդյան առթիվ
Սիրելի՛ Անահիտ. Քո նոր՝ «Երազ իմ երկիր հայրենի» հայրենախոս խորագրով գիրքն ընթերցեցի հպարտության զգացումով, քանզի ստեղծագործական ճանապարհիդ առաջին «կանգառների» ծնունդ «Պատմվածքներ» և «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ» ժողովածուները (2004-2008 թթ.) ինձ այնքան էին ոգևորել, որ սիրով երաշխավորել էի քեզ՝ ընդունվելու ՀԳՄ շարքերը: Եվ հիմա, տարիներ անց ինչպե՞ս չհպարտանամ, որ դու արդեն անվանի (չեմ վարանում այդպես բնորոշել) բանաստեղծուհի […]