
Դերենիկ Դեմիրճյանը՝ ծաղրանկարիչ
Դեմիրճյանի հուշերը «Վերնատան» հավաքների մասին շատ սրտառուչ ու բովանդակալից են: Թե՛ խմբակի անդամներին, թե՛ դրա շուրջ համախմբված անձանց Դեմիրճյանը նվիրել է բազմաթիվ, բազմաբնույթ ստեղծագործություններ: «Վերնատան» ստեղծման մասին նրա հուշերում կարդում ենք. «Թումանյանը ապրում էր հինգերորդ թե վեցերորդ հարկում, Բեհբության փողոցի վերին մասերում, բուսաբանական լեռան ստորոտին: Այդ բարձր բնակարանի սենյակներից մինը մեր հավաքատեղին էր և […]