
ՍՈՒՐՃ-ՍԷՐ-ԹԱՆԳԱՐԱՆ
Մ եր մշակութային կյանքը հարստացավ ևս մեկ ինքնատիպ երևույթով. մի քանի ամիս, ամեն ուրբաթ երեկո Հովհ. Թումանյանի թանգարանը դառնում էր և՛ լսարան, և՛ ջերմ մթնոլորտ ապահովող հանգրվան՝ սուրճի բույրով համեմված: Ու մեր դժվարին ու դժնդակ կյանքն ապրող արվեստասեր ու սրճասեր մարդիկ մի առանձնակի սիրով ու անհամբերությամբ էին շտապում թանգարան՝ հերթական «սրճային պատմության» բացահայտմանը մասնակից դառնալու […]