ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Այն ժամանակ Արաբկիրի մեր միջնակարգ դպրոցը ոչ միայն Րաֆֆու անունով չէր կոչվում. Րաֆֆու անունը տվողներին Սիբիր էին աքսորում: Ակնցի ծնողներս նոր էին Խորհրդային Հայաստան ներգաղթել ու քանի որ ամբողջ Երևանում Նոր Ակն անվանմամբ թաղամաս չէին գտել. հաստատվել էին իրենց բնօրրանի ամենամոտ բնակավայրի անունը կրող թաղամասում՝ Նոր Արաբկիրում: Ես ու ավագ եղբայրս՝ Հարությունը, տանը հագնելու՝ շատ. բայց դպրոց գնալու միայն մի վայելուչ անդրավարտիք ունեինք:
Բարեբախտաբար (հավանաբար մայրս էր դասղեկներին խնդրել) եղբայրս առաջին. ես երկրորդ հերթ էի սովորում. ամեն օր անհամբեր սպասում էի. որ նա դասերից վերադառնա. ես հագնեմ մեր ընդհանուր անդրավարտիքն ու դպրոց գնամ: Բայց մի օր Հարությունը տուն մտավ ոչ միայն ուշացած. անդրավարտիքի ծնկները քերծած. փոքր-ինչ էլ պատռած: Ֆիզկուլտուրայի դասին դպրոցի քարքարոտ մարզադաշտում ֆուտբոլ էին խաղացել: Մայրս կարուհի էր. արագ լցակարեց. արդուկեց մեր վայելուչ անդրավարտիքը. բայց դասարան մտա թե չէ. ինձ թվաց. բոլորը. հատկապես այն մի քանի աղջիկները. որոնց միաժամանակ սիրահարված էի. նկատեցին. որ ես պատռված. կարկատած անդրավարտիքով եմ դասի եկել: Հայացքները հենց լցակարերին հառեցին: Ես նման նվաստացմանը չէի կարող համակերպվել. առաջին իսկ դասամիջոցին տուն վերադարձա. հեծեծալով ու հեծկլտալով հայտարարեցի. որ պատռված. կարկատած անդրավարտիքով այլևս դպրոց չեմ գնա: Մայրս հասկացավ ինձ. ներգաղթից հետո առաջին անգամ իրեն թույլ տվեց. արտասահմանում մնացած քույրերից նամակով մեզ համար անդրավարտիք խնդրեց: Շատ չանցած եղբայրս ու ես միանգամից մի քանի անդրավարտիք ունեցանք. բայց. միևնույն է. ես ամաչելով էի դասարան մտնում: Արտասահմանյան իմ հագնվածքով շատ էի տարբերվում այն տարիների համադասարանցիներից:
Հիմա իմ թոռնուհին՝ Քնարիկը. անհաշիվ փեշերի. կիսափեշերի. անդրավարտիքների լեփլեցուն դարակ ունի. բայց էլի չէր գոհանում. նամակ-նամակի ետևից էր գրում արտասահմանի զարմիկներին. անդրավարտիք էր աղերսում: Ուղղակի աղերսում էր:
Վերջապես ստացավ. դասերից հետո ինձ հյուր՝ ցուցադրելու եկավ: Թոռնուհուս դեմքը ճառագում էր շողափայլ ժպիտով. բայց ես տեսածիս չէի հավատում: Ի՞նչ համեմատություն դպրոցական իմ կարկատած անդրավարտիքի հետ: Քնարիկինի. չէ՛. կարկատանները չէ. պատռվածքնե՜րը ազդրից սկսում. ծնկի վրա ծվենների վերածվելով. փերթ-փերթ ոտնոսկրին էին հասնում:
– Դու այս անդրավարտիքով դպրո՞ց ես գնացել- հարցրի սահմռկած:
– Իհարկե՛- թրթռուն թարթիչներով ժպտաց թոռնուհիս:
– Դասղեկը չհանդիմանե՞ց:
– Ընդհակառակը. մեր դասղեկը. գիտե՛ս. գեղագիտության ուսուցչուհին է. հավանեց. ասաց. որ ինձ շատ է վայելում. հաճախ հագնեմ: Չեմ հասկանում. ինչո՞ւ ես զարմանում. պապիկ…
Ո՛չ. չեմ զարմանում. ուղղակի ուզում եմ էլի մի յոթանասուն տարի ապրեմ. որ տեսնեմ. թե ինչպիսի անդրավարտիքով է դպրոց գնալու թոռանս թոռը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։