Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ / ՄԻ ԱՐԱՏԱՎՈՐ, ՄՏԱՀՈԳԻՉ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Իմ խոսքն ուզում եմ սկսել շատ հեռվից: 1950-ական թվականներին աշխատում էի «Պիոներ կանչիե խմբագրությունում: Հարյուրավոր նամակներ էինք ստանում, մեծ մասամբ` ոտանավորներ: Որոշ աշակերտներ սովորույթ էին դարձրել, պարզապես արտագրում էին Հ. Թումանյանից, Աթ. Խնկոյանից, Մ. Կորյունից, Ի. Կռիլովից, նույնիսկ ինձնից: Ժողովածուներից, դասագրքերից վերցնում, մի քանի բառ էին փոխում և ուղարկում «Պոներ կանչինե: Ես, որպես գրականության և արվեստի բաժնի վարիչ` ստիպված էի այդ տհաճ երևույթի դեմ հանդես գալ: «Ֆելիետոնի փոխարենե վերնագրով մի ծավալուն հոդված գրեցի: Երգիծական ոճով այդ «բանաստեղծե կոչեցյալներին համեմատել էի Խնկոյանի «Ճանճըե առակի պարծենկոտ ճանճի հետ, որը եզան պոզին նստած՝ իրեն հողը վարող, մշակող աշխատասեր է հռչակում:
60-ից ավելի տարիներ էին անցել այդ ժամանակից, սակայն այս դատապարտելի երևույթը շարունակվում էր, այն էլ ոչ թե աշակերտական միամտությամբ, անգիտակությամբ, այլ՝ գիտակցված, դիտավորությամբ, նաև շահադիտական նպատակով: 2000 թ. մտնում եմ «Բուկինիստե: Ցուցափեղկին մանկական գրքերի շարքում աչքս ընկավ «Մկների ժողովըե առակին: Գունազարդ էր, գրավիչ: Կազմին ոչ մի անուն չկար: Նույնիսկ մանկապարտեզի երեխան գիտի, որ այդ առակի հեղինակը Աթաբեկ Խնկոյանն է: Բայց արի ու տես ոմն Ա. Ջիվանյան դեն էր շպրտել առակագրի անունը և գրքույկի վերջին էջի վրա, որպես տեքստի հեղինակ, իր անունն էր գրել: Գրքույկը տպագրել էր «Նոյան տապանըե նույն թվականին: Փաստին երկար-բարակ ծանոթանալուց հետո գրագողությունը ծաղրեցի «Ոզնիե երգիծաթերթում, որտեղ որպես խմբագրի տեղակալ էի աշխատում: Թվաց, թե իմ ահազանգը, քննադատությունը տեղ հասավ և վաճառքից հանվեց ինքնակոչ հեղինակի «Մկների ժողովըե, ինչը Խնկոյանի բնագիրն էր առանց մի ստորակետի փոփոխման: Ավա՜ղ, 10 տարի անց` 2010 թ. գրախանութի վաճառասեղանին կրկին հանդիպեցի «Մկների ժողովինե` նույն կեղծված վիճակով: Դարձյալ անհանգստացա, նույնիսկ դիմեցի «Հայ հեղինակինե: Այնտեղ ասացին, որ միայն Խնկոյանի հարազատները կարող են իրավաբանորեն լուծել հարցը և դատի տալ գրագողին: Հարկադրված էի երկրորդ անգամ հանդես գալ մամուլում: Գրեցի ռեպլիկ «Մկների ժողովիե ինքնակոչ հեղինակըե վերնագրով և տպագրեցի «Գրական թերթիե 2010 թ. ապրիլի 20-ի համարում, հենց առաջին էջի վրա:
«Մկների ժողովիե առիթով ուզում եմ մի հետաքրքիր փաստ հրապարակել` կապված Հովհ. Թումանյանի «Դպրոցի ճամփանե բանաստեղծության հետ: 1907 թ. Հովհ. Թումանյանը, Լևոն Շանթը և Ստ. Լիսիցյանը կազմում և հրապարակում են «Լուսաբերե դասագիրքը, որը շրջանառության մեջ է մնում մինչև 1920 թվականը: Այնուհետև, տարիներ շարունակ տարրական դասարանների դասագրքերում «Դպրոցի ճամփանե տպագրվում է առանց հեղինակի անունը նշվելու, ուղղակի գրվում է «Լուսաբերիցե: Ինձ հաճախ էին զանգահարում ծանոթ ուսուցիչներն ու դասագիրք կազմող հեղինակները` Մամիկոն Գասպարյանը, Աշոտ Տեր-Գրիգորյանը, Անժելա Քյուրքչյանը, Դավիթ Գուրջինյանը և հարցնում. «Գուցե դու գիտես «Դպրոցի ճամփանե բանաստեղծության հեղինակի անունըե: Ես մտահոգված զանգահարեցի իմ ավագ ընկերոջը` անվանի թումանյանագետ Խաժակ Գյուլնազարյանին: Ես ու Խաժակ Գյուլնազարյանը եղանք Թումանյանի տուն-թանգարանում, բանաստեղծի դուստրը, թանգարանի տնօրեն Թամարը, այդ հարցում ոչնչով չօգնեց մեզ: Այցելում ենք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (այժմ ինստիտուտ): Թանգարանի տնօրեն Ստեփան Ալաջաջյանը սիրով մեզ է տրամադրում «Լուսաբերե դասագրքի նյութերը, ձեռագրերը: Երբ ծանոթացանք նյութերին, զգացինք, որ իր պարզությամբ ու ոճով, նաև հինգ վանկանի չափով «Դպրոցի ճամփանե ամբողջովին «Փիսիկի գանգատըե, «Կանանչ ախպերե, «Առաջին ձյունըե, «Գութանե, «Աշունե բանաստեղծությունների ոճով ու հինգ վանկանի չափով է գրված: Ոչ մի կասկած, որ «Դպրոցի ճամփանե բանաստեղծությունը գրել է Թումանյանը, նույն 1907 թվականին: Մեր եզրակացության, համոզմունքի մասին Գյուլնազարյանը հրապարակայնորեն հայտարարեց Թումանյանի մասին կարդացած իր ելույթում: Ես զանգահարեցի դասագրքերի հեղինակներին: Մեր եզրակացությունը հիմք հանդիսացավ, և «Դպրոցի ճամփանե գտավ իր օրինական հեղինակին: Այս ամենի մասին տպագրել եմ իմ «Մի երկար, լուսարար ճանապարհե հուշամատյանում (2012 թ.)` «Մի ճշտումե վերնագրով (էջ 81):
«Դպրոցի ճամփանե բանաստեղծությունը ճակատագրի բերումով բավականին դժվարին ճամփա է անցել: Ամենաթարմ փաստը. 2016 թ. օգոստոսի 31-ին, ուսումնական տարվա նախորդ օրը, «Կրթությունե թերթում տասնյակ բանաստեղծների սեպտեմբերյան գործերի հետ տպագրվել էր նաև իմ «Երբ սեպտեմբերը եկավե բանաստեղծությունն ու իմ անվան տակ` Թումանյանի «Դպրոցի ճամփանե: Զանգահարեցի խմբագրին, իմ վաղեմի բարեկամ Գագիկ Մինասյանին և խնդրեցի հաջորդ համարում ուղղում տալ: «Ուղղումըե տպագրվեց: Պարզվեց, որ թյուրիմացությունը եղել է մանկական կայքերից մեկի մեղքով` Թումանյանի փոխարեն որպես հեղինակ է նշվել Սուրեն Մուրադյանը: Թերթի աշխատակիցը բանաստեղծությունները վերցրել է կայքից, որին վստահել է ամբողջովին: Ամենաթարմ փաստն այն է, որ այս տարվա երրորդ դասարանի «Երաժշտությանե դասագրքում Թումանյանի «Առաջին ձյունըե վերագրվել է Հ. Հայրապետյանին («Զանգակե հրատ.):
Բերված փաստերը պարտավորեցնում են, որպեսզի մամուլի աշխատողները, դասագրքեր կազմողները ուշադիր և աչալուրջ լինեն, նաև խստապահանջ ու շրջահայաց, խուսափելու համար նման վրիպումներից: Հատկապես խոցելի են դասագրքային վրիպումները, քանի որ որոշ դասագրքեր տպագրվում են երեք տարին մեկ և երեք սերունդ ուսուցանվում է այդ կոպիտ սխալով: Ցանկալի է, որ կրթության նախարարությունը համապատասխան, հանգամանալից քննարկումից հետո երաշխավորի դասագրքերի տպագրումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։