«ԼԻԲՐԵՏՈ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ» / Րագըփ ԶԱՐԱՔՈԼՈՒ

Րագըփ ԶԱՐԱՔՈԼՈՒԹուրք գրող, Մարդու իրավունքների պաշտպան
Րագըփ Զարաքոլու. «Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» վերնագրով բանաս-տեղծությունների գրքի մասին հիշելիս մտածում եմ, թե ողբերգությունն ինչպես է ինքն իրեն կրկնում այս անիծյալ աշխարհագրությունում… Վերջին որբին հասնելու անկարողությունը դրսևորած Հոլոքոստը կարծես 100 տարի անց ամբողջացվում է ջիհադիզմով, և փորձ է արվում ջնջել մարդկության հազարամյա մշակութային ժառանգությունը նրա բնօրրանում»:

Այս պահին, երբ ավերվում է Սիրիան, և քրդական քաղաքները հետզհետե Սիրիային են նմանվում, ես Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» վերնագրով բանաստեղ-ծությունների գրքի մասին հիշում և մտածում եմ, որ ողբերգությունն ինքն իրեն է կրկնում այս անիծյալ աշխարհագրությունում: 2011-ի մար-տին, մինչ հորիզոնում սկսում էին հայտնվել մոտալուտ փոթորկի սև ամպերը, Ռայմոնդ Գևորգյանի՝ Սիրիայի ճամբարներն ու Ցեղա-սպանության 2-րդ փուլը նկարագրող թանաքը տպարանում հազիվ չորացած, նորահայտ գիրքն իմ ձեռքում, ինքս ինձ ասում եմ՝ պետք է Դեր Զոր գնամ, գնամ Megadeh (Մեգադեհ): Կա՛մ հիմա, կա՛մ էլ երբեք: Սակայն նույն թվի հոկ-տեմբերին ինձ կալանում են… Լավ է, որ չեմ հրաժարվում: Իրականում, Դեր Զոր գնալու մասին էին մտածում նաև Մարդու իրավունքների միության իմ զինակիցները: Բայց նրանց ծրագիրը հետաձգվում է, որից հետո ես մենակ եմ նստում Հալեպ թռչող ինքնաթիռ, օթևանում եմ «Պարոն» հյուրանոցի մոտակայքում: Հալեպում դեռևս անդորր է, և ոչ ոքի մտքով անգամ չի անցնում վատ բաների մասին մտածելը: Ապա հայտնվում եմ Դեր Զորում… Անապատային փոթորիկ է… Կարծես ոչ թե անձրև, այլ ցեխ է տեղում երկնքից… Հիշում եմ Հրանտին (Հրանտ Դինք – խմբ.): Նա նույնպես, Երկրից հեռանալու փոխարեն, երազում էր ոտքով անցնել այս ճանապարհը և հասնել իր ժողովրդի վերջին հանգրվանին: Իբրև Մեծ եղեռնի վերջին նա-հատակ, որոշ իմաստով իրականացել է նրա երազանքը: Մեգադեհում առ այսօր մարդկային ոսկորներ են դուրս գալիս անապատից, եթե մի քիչ փորփրում ես ավազը… Մերձակա արա-բական մի գյուղում, մի բեդվին իր պապիկի մասին է պատմում, հպարտանում է նրանով, որ հայ է… Փոքր ժամանակ իր քրոջ հետ Խաբուր գետում խեղդվելուց էր փրկվել այդ տղան… 40 տարի իրարից բաժանված էին մնացել, միմյանց գտել են աղջկա ձեռքի դաջվածքի շնորհիվ միայն… Մեկ այլ վայրում, մեկ ուրիշ որբի պատմությունն եմ լսում, ում բեդվինների մեկ այլ աշիրաթ էր փրկել, ինչպես նաև 40 տարի հետո աշիրաթի ղեկավարի կարգավիճակով իր մոր հետ հանդիպման պատմությունը: Գիրքը թող-նում եմ հուշարձան-եկեղեցում… Հերոսներից շատերն անապատի ճամբարից են, որոնց Սարգիս Չերքեզյանը Հալեպ էր հասցրել, իսկ Արամ Անտոնյանը թարմ-թարմ գրի էր առել նրանց պատմությունը, որ Փարիզի «Նուբար փաշա» գրադարանում գրքի վերածի այդ հու-շերը… Տեսնելով, որ գիրքը տեղ է հասել, հան-գստություն եմ զգում հոգու խորքում: Քաղաքը ներկայումս Իրաք-Շամ Իսլամական պետու-թյուն կազմակերպության ձեռքում է… Անապա-տային փոթորիկը հուշարձան-եկեղեցու հետ քշում տանում է նաև այդ գիրքը: Վերջին որբին հասնելու անկարողությունը դրսևորած Հոլո-քոստը կարծես 100 տարի անց ամբողջացվում է ջիհադիզմով և փորձ է արվում ջնջել մարդ-կության հազարամյա մշակութային ժառան-գությունը նրա բնօրրանում: Ինչպես Աֆղանստանում ջնջվեց Բուդդայի հսկայածա-վալ արձանը կամ Մեհմեդ Աքսոյի «Մարդկու-թյան հուշարձանը»՝ Կարսում…
«Պապս… քահանա էր…»,– ասում է Սոնա Վանը.
…նա
Աստծուն
հավատում էր առավոտյան
ժամը իննից
մինչև
երեկոյան
ժամը վեցը

իսկ վեցից հետո` հանգստանում էր
հայրս…
ֆիզիկոս էր

նա
իննից վեցը հերքում էր Աստծուն
իսկ վեցից հետո գաղտնի
հավատում հորաքույրս
բոլոր
սիրային
նամակները իր
պահում էր
մաշված
Ավետարանում հայտնությունների
հերթականությամբ
նա
ընթերցում էր
Աստծո խոսքը
և նամակները
դեմքի
միևնույն արտահայտությամբ
և
երկուսին էլ
նա
հավատում էր
միայն… կիսով չափ
————————-
մայրս
(քիչ էր մնացել
որ մոռանայի) ժամանակ չուներ հավատալու
կամ
չհավատալու
նա միշտ զբաղված էր ոչնչից
ինչ-որ բան
արարելով
————————-
մայրս
կարծես թե
իր մատներից էր սարքում խմորը…

խմորը
կարծես
մորս մատների մետամորֆոզն էր
փայտյա տաշտի մեջ…
Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ բանաս-տեղծության ևս.
Պտտվում եմ ավազի վրա/ շրջանակներ գծում փեշիս ծայրով/…. շրջանակը չունի ոչ սկիզբ և ոչ վախճան/ հավերժություն՝ կախված փեշիս ծայրից/ ինձ հաղթելը հեշտ չէ… թե ոչ անկարելի/ «ես պատկանում եմ ցեղին… պարողների»
Ուշագրավ է նաև «Դեր Զոր» բանաստեղ-ծությունը.
Զգո՜ւյշ/… զգույշ քայլիր անապատով/ սա սովորական ավազ չէ/ սա… ավազե ճերմակ վիրակապ է/ դրված միլիոն ու կես երազների վրա/…. քեզ հետաքրքրում է նրանց երազների մանրամասնե՞րը…/ հոգ չէ…/ դի՛ր ականջդ ավազի վրա/ ու ինչպես կամերային նվագախումբ/ կհնչի/ բազմամիլիոն ոսկե շվիների երգը…
Այս մյուս երկում նա ասում է.
Ռեքվիե՛մը/ լսիր բանակների/ գիշերվա մեջ շարժվող պոետների…
Ապա ավելացնում՝
Ողջույն քույրեր իմ անապատի/ անապատի հարսներ/ բարեողջո՜ւյն/ մի էգ պոետ շերեփով/ խառնում է/ Դեր Զորի հնոցը դժոխային/ ու հառնում են լուսավոր/ ձեր դեմքերը/ անթափանց ծխի միջից/ հաջորդաբար…
Սոնա Վանն իր տողերը կարծես գոլորշիացած ապակու վրա է շարում մատների հպումով… և գաղտնիքները կիսում ընթերցողի հետ:
Իսկ իմաստուն մշակութային և կրոնական գործիչ Լևոն Զաքիյանը եզրակացնում է. «1915-ի բուն զոհերն իրականում մենք ենք: Նրանք նահատակվեցին և անցան սրբերի շարքը: Ցավոք, 1915-ին հաջորդած սերունդը հեռացավ մեր մշակույթից ու ցամաքեց»:
Կոտորածներից էթնիկ զտման, ուծացումից ցեղասպանության, տեղահանությունից հնագույն միջավայրում մշակութային հետքերի բնաջնջմանը հանգեցրած՝ աշխարհով մեկ սփռվելու մի աղետ է հայկական իրողությունը: Սա ծանր բեռ է և անդրադառնում է նոր սերունդներին՝ կամա թե ակամա: Մոռանալու ցանկությամբ կամ մակընթացություններով ու տեղատվություններով… Ապրելու տենչի ու թշվառության, հուզմունքի և հայրենա-բաղձության մի ժպիտով կյանքից բռնվելու ցանկությամբ… Իրականության գերիրա-պաշտականի վերածմամբ…
¬ Ժխտողականության մշտական ամբարտավան հալածանքով… Աշխարհագրական այս միջավայրում վշտի ու հառաչանքի ամեն մի մոլեկուլի մեջ ներթափանցմամբ… Եվ պատմության անվերջ կրկնությամբ:
Թարգմ. Հակոբ ՉԱՔՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։