«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Արտ-գրակ«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
1, 2016
Լույս է տեսել ՀԳՄ «Արտ. գրականություն» թարգմանական գրական հանդեսի այս տարվա առաջին համարը: Համարը սկսվում է Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» ծավալուն ստեղծագործության ներածությամբ, ֆրանսերենից Աննա Հակոբյանի թարգմանությամբ: Ընդգրկուն հատված է տպագրվել ֆրանսագիր հայազգի նշանավոր արձակագիր և գրաքննադատ, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ Ժան-Բատիստ Բարոնյանի «Մի ամառվա դժոխքը» վեպից` Ալեքսանդր Թոփչյանի բնագրից թարգմանությամբ: Պոեզյան ներկայացված է պաղեստինցի բնաստեղծ Նաուժան Դարվիշի բանաստեղծական ընդարձակ շարքով՝ արաբերենից Նորիկ Լևոնյանի թարգմանությամբ: Հանդեսում Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» շարքից տպագրվել է «Մայրը» պատմվածքը` անգլերենից Արամ Արսենյանի թարգմանությամբ:
Խմբագիր` Վահե Արսեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։