Ճակատագրի բերումով մայիս ամսին են կատարվել Հայոց պատմության մի շարք բախտորոշ իրադարձություններ. Վարդանանց պատերազմը, Սարդարապատի նոր Ավարայրը, Հայոց արևելյան մայրաքաղաք Շուշիի ազատագրումը: Թեև առաջինները արդեն պատմության խորքում են, բայց շարունակում են մնալ որպես մեր դեռևս չավարտված ազատագրական պայքարի խորհրդանիշներ:
1565 տարի առաջ մեծն Վարդանը, մահի ու կենաց ճակատամարտի տանելով իր զինվորներին, իր քաջ նիզակակիցներին, հիշեցրեց, որ ազատության կերտ- ման ճանապարհին նախնիներից ժառանգել են հերոսությունը, անմնացորդ նվիրումը հայրենիքին:
1500 տարի անց, երբ հայության գլխին կախվեց մահացու վտանգ, երբ ժողովուրդն իր գոյապայքարի առաջնորդ կարգեց իր մեծ զավակներից մեկին` Արամ Մանուկյանին (Սարգիս Հովհաննիսյան), վստահ էր, որ իր սիրելի զավակի հետ անպայման կհասնի հաղթանակի: Իսկ հայությանը նվիրված զավակը, դիմելով ժողովրդին, նրան կանչելով արյունոտ մարտադաշտ, մարգարեորեն պատգամեց. «Ցույց տանք աշխարհին, որ հայն ազատ, անկախ ապրելու իրավունք ունի…»:
Սարդարապատի ճակատամարտից առաջ բազմախորհուրդ հնչեց նաև մեծ հայրենասեր, գեներալ Թովմաս Նազարբեկյանի կոչը. «Մենք հույս պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա… Լավ իմացեք, եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չի հաջողվի այդ բանը ո՛չ մեզ և ո՛չ մեր սերունդներին»:
1918 թ. մայիսի 21-ին հրապարակվեց Երևանի Հայոց Ազգային խորհրդի կոչը: Այն մեծ արձագանք ստացավ: Կազմվեցին կամավորական խմբեր, աշխարհազորային ուժեր, բանակը համալրվում էր նոր, թարմ ուժերով: Այդ օրերի վերհուշն ապրող Ս. Վրացյանը հետագայում կգրեր. «Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունն այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918 թ. գարնան և ամռան պատմական ամիսներին, Արարատյան դաշտում, Մասիսի հովանու ներքո»:
Հայությունը միակամ էր, հայրենիքի փրկությունը պահանջում էր ուժերի գերագույն լարում, նվիրվածություն: Կերտվում էր նոր Ավարայր: Առանձնացնել որևէ մեկին հնարավոր չէր: Հայ ժողովրդի բոլոր կարող ուժերը` կրոնական գործիչն ու գիտնականը, գեղջուկն ու բանվորը, առև-տրականն ու արհեստավորը լի էին վճռականությամբ: Պայքարից անմասն չէին նաև կանայք: Նրանք կժերով ջուր էին հասցնում, դաշտերից սիբեխ էին հավաքում ու կերակրում դիրքերում գտնվող հայ զինվորներին՝ առավել բարձրացնելով նրանց պատասխանատվությունը: Համաժողովրդական պայքարն ավարտվեց ժողովրդի կամքի հաղթանակով: Մայիսի 23-ին, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո, հայոց 10.000-ոց բանակն անցավ հարձակման: Թուրքական ընտիր «Դարդանելի» դիվիզիան անկարող էր կանգնեցնել դարերով կու- տակված վրեժխնդրությունը և սկզբում հանկարծակիի եկած, ապա խուճապի մատնված՝ նահանջեց: Երևան հասավ ռազմաճակատի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի հեռագիրը. «Թշնամին ետ է շպրտված ու նահանջում է»: Ոգեկոչող հեռագիրը նոր թափ հաղորդեց կամավորական շարժմանը: Ռազմաճակատի հրամանատարը Արամից արդեն խնդրում էր դադարեցնել կամավորների հոսքը, որովհետև զենքը չէր բավարարում:
Գոռոզ Վեհիբ փաշան, որ վաստակել էր անպարտելի անունը, ջղաձգված հրամայեց հարձակման անցնել Բաշ Ապարանի վրայով: Հայկական աշխարհա- զորային ուժերը՝ Դավիթ Մելիքսեթյանի գլխավորությամբ, հետ մղեցին թշնամու առաջին գրոհները: Շուտով տեղ հասան Դրոյի գլխավորած հիմնական ուժերը: Ուժերի հարաբերակցությունը թշնամու կողմն էր, և Դրոն դիմեց խորամանկության: Նրա հրամանով ջրածածկ արվեցին Ապարան բերող դաշտերը: Հայկական ուժերը հրաման ստացան ստիպել թուրքերին արշավանքը շարունակել ոչ թե ճանապարհով, այլ դաշտերով: Բարձունքներին տեղավորվեցին գնդացիրներն ու թնդանոթները: Համառ պայքարի շնորհիվ հայերին հաջողվեց թուրքերին հանել ճանապարհից: Թշնամու հրետանին ու հեծելազորը խրվեց ջրածածկ արված դաշտերի մեջ: Հետևեցին գնդացիր- ների կրակահերթերը, և թուրքերը, չդիմանալով հուժկու հարվածներին, Համամլուի և Մանթաշի վրայով նահանջեցին Ալեքսանդրապոլ:
Երրորդ փառավոր հաղթանակը կերտվեց Ղարաքիլիսայում: Հայկական ուժերը՝ Բեյ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Նիկոլայ Ղորղանյանի հրամանատարությամբ, թեև սկզբում անկարող եղան կանգնեցնել թշնամուն, և նա ներխուժեց քաղաք, բայց ստանալով համալրում, հայերը թուրք վանդալներին դուրս քշեցին քաղաքից և ստիպեցին նահանջել Դիլիջան: Այս մեծ հաղթանակի մասին Վեհիբ փաշան հետագայում իր հուշերում կգրեր. «Ղարաքիլիսայում կռվող հայերը հարգանք են ներշնչում»: Ավելին, երեք պարտություններից հետո Բաթում հասած փաշան թուրքական պատվիրակությանը շտապեցնում էր պայմանագիր կնքել հայերի հետ, հակառակ դեպքում, եթե նրանք շարունակեն հարձակումը, ապա թուրքական բարոյալքված, ավարառու ուժերը կնահանջեն մինչև Կարին: Այդպես են վարվում նաև ինքնաշեն պետության ժառանգական սուլթանություն հաստատած քոչվոր ղեկավարները:
Մայիսյան հերոսամարտերը, փրկելով արևելահայությանը, ստիպեցին թուրքական բարբարոսապետությանը ճանաչել Հայաստանի անկախությունը: Եթե չլինեին Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան, չէր լինի Հայոց նորագույն պատմության փառավոր վերածնունդը` Հայաստանի Առաջին Հանրա- պետությունը, հայ ժողովրդի մաքառումների ու նվիրվածության ապացույցը, չէր իրականանա հայ ազատագրական պայքարի մարտիկների նվիրական երազանքը: Հայոց նոր պետականության վերականգնումը ամբողջ ժողովրդի հերոսության վկայությունն է, նրա՝ իր ճակատագրի նկատմամբ մեծ պատասխա- նատվության ապացույցը: Հայոց նոր պետականությունը վերականգնվեց ազգային միաբանության շնորհիվ: Այն շարու- նակությունն էր Ավարայրի քաջագործության, նրա ազգանվեր դավանանքի իրականացումն էր, հայոց ազատատենչ ոգու ինքնահաստատումը:
1918 թ. մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենապայծառ աստղն է: Թերևս այդ գիտակցությունն էր նույն օրը մեծահարուստ Արամյանցի տուն բերել թիֆլիսաբնակ հայերին, ովքեր սրտի տրոփյունով սպասում էին Հայոց Ազգային Խորհրդի հայտարարությանը, որը մշակել էին Ավետիս Ահարոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը: Ցերեկվա ժամը 12-ին Ա. Ահարոնյանը կարդաց հայտարարության տեքստը, և աշխարհի քարտեզի վրա փողփողաց Հայոց եռագույնը:
Առաջին Հանրապետության ոգորումները, «դաշնակից» անվանյալների անտարբեր վերաբերմունքը, որոնց մեծն Ավ. Իսահակյանը անվանում է «գազան դիպլոմատներ», գործում են նաև այսօր: Սթափությունը, գալիքի նկատմամբ պատաս- խանատվությունը, որ պատգամել է հայության մեկ այլ հանճարեղ զավակը` «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է» խոսքերով, պետք է ուղեցույցը լինի մեր նոր ժամանակահատվածի, որովհետև անմիաբանությունն էր պատճառը, որ մեկը մյուսի հետևից կորցնում էինք թագավորություններ ու վերածվում ասպատակությունների ասպարեզի:
Այսօր նոր փորձություններ են սպասվում: Փորձություններ, որոնք կհաղթահարվեն ազգային միաբանությամբ, որպեսզի ի կատար ածվի մայիս 28-ի կտակը, նրա պատգամը, որպեսզի հայանպաստ լուծում ստանա հաղթանակած պատերազմի զավակ Արցախ հայրենիքի խնդիրը:
Մեզ կտակելով անկախություն՝ նվիրյալների մեր ավագ սերունդը համոզված էր, որ արյան գնով ձեռք բերված անկախությունը, ազգային հիմնահարցի մեկ հատվածի ազատագրումը, վերջնական հաղթանակի, պապենական հայրենիքի միավորումը, միացյալ հայրենիքի կերտումը դառնալու է եկող սերունդների սուրբ պարտականությունը:
Այդ ամենի ապացույցը 1919 թ. մայիսի 28-ի Հայոց պառլամենտի «Ազատ, Անկախ, Միացյալ» Հայաստանի կերտման պատմական որոշումն էր: Այսօր նորից կանգնած ենք այդ սուրբ խնդրի իրականացման առջև, այն տարբերությամբ, որ պետք է քննարկվի վճիռը, որ չխանգարվի բանակցելու հնարավորությունը: Սակայն ինչի՞ շուրջ է գնալու երկխոսությունը, երբ այն անպտուղ է ու կողմնակալ: Չկա մեր հոգեկերտվածքին հարիր դաշնակից, գործընկեր երկիրը: Մեծն Արամը դեռևս 1918 թ. հայտարարեց. «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»: Կամ ինչպես կկտակեր Ավ. Իսահակյանը` «Բոլորվենք հայրենիքի գաղափարի շուրջը, որ հզո- րանանք»: Հայության վերելքի խոչընդոտները բազում են ու բազմաբովանդակ: Ինչպես բնութագրում է Ա. Ահարոնյանը` «Մեր լեռների վրա ձյունն ավելի ծանր է»: Սեփական շահի գերակշռումը, առաջնայնությունը ստիպում է կուրանալ ճշմարտություն չտեսնելու համար: Հեյդար Ալիևը, օգտագործելով հին բարեկամությունը, ելցինյան Ռուսաստանի օգնու- թյամբ փրկեց արհեստական պետությունը: Նույնը կրկնվում է այսօր: Պատահակա՞ն էր արդյոք ապրիլյան հարձակումը: Իհարկե, ո՛չ: Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ արյան հոտ առած ոսոխը հավաստում է իր ցեղի մարդակերության բնազդը, որ երբեք չի ուրանալու հայությանը ոչնչացնելու ծրագիրը: Ամբարտավան փոքրիկ սուլթանը ապրիլի 4-ին, երբ տվել էր 1000-ից ավելի զոհ, երբ հայոց պատժիչ, ազատարար բազուկը ձգվելու էր դեպի Ապշերոն, առայժմ անհայտ ծագման խավիար լցնելով մեր ռազմավարական դաշնակցի դիրքերի առաջ, խնդրեց կանգնեցնել հայոց բանակի վճռական ու կործանիչ հարվածը:
Այսպես դարեր շարունակ: Ստիպված վերադարձ եմ կատարում 20-րդ դար: «Սին օտեչեստվա» թերթը, տարօրինակ ու անկանխատեսելի համարելով բոլշևիկյան Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, գրում էր. «Անցյալի Ռուսաստանը կռվում է վաղվա Ռուսաստանի հետ…»: Ապա Անդրկովկասին անդրադառնալով. «…Հայերը թողնված են իրենց ճակատագրին և պետք է իրենք իրենց պաշտպանեն երկու կողմերի դեմ…»: Քննադատելով իշխանությունների նման գործելակերպը՝ թերթը եզրափակում է, որ այդ քաղաքականությունը ապագա Ռուսաստանի նկատմամբ «իր մեջ կրում է պետական դավաճանության սաղմերը»:
Ձայնակցելով թերթին՝ Մ. Գորկին հիասթափված կգրեր. «Որպիսի՜ արհամարհանք պիտի հարուցանի եվրոպացիների մեջ մեր երկիրը, քանի որ մեզ կառավարողները այս երկրի մեջ կյանքի են կոչում միայն այն, ինչ որ անասնական է, կոպիտ ու գազանային…: Այն ձեռը, որ երեկ ջարդել է Հայի և Հրեայի գլուխը, նրա համար միայն, որ սրանք իրանց ազատ մարդիկ են զգացել ավելի վաղ, քան ռուսը և թուրքը, ո՞վ գիտի վաղը ում գլխին պիտի իջնի»: (Խոսքը բռունցքի մասին է – Հ.Զ.):
Հակառակ պնդումներին, պատմությունը շրջապտույտներ չունի, պարզապես ժամանակ առ ժամանակ հիմնավոր լուծում չստացած խնդիրները նորից գլուխ են բարձրացնում: Կողմերից մեկը դրանց դիմակայելու ուժեր է կուտակում, հակառակորդ կողմը, օգտագործելով թույլտվությունը, տնտեսական ու դիվանագի- տական աջակցությունը, ոչ հեռավոր անցյալի պատմության փորձը, ձգտում է թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացմանը:
Դեռևս 19-րդ դարում մահամերձ անգլիացի վարչապետներից մեկը դողդոջուն ձայնով իր կտակը արտաբերեց, պահանջեց հետևել դրա կատարմանը, թույլ չտալ Մերձավոր ու Միջին Արևելք ձգտող Ռուսաստանին ազատ ելք ունենալ դեպի Միջերկրական ծով: Ներկաները կտակը ավելի հստակեցնելու համար հարցում կատարեցին, վարչապետը պատասխանեց. «Ես Միջերկրական ծով դուրս գալու Ռուսաստանի ջանքերը ուղղել եմ նեղուցների վրա և հաջողության եմ հասել, հաջողության, որովհետև Ռուսաստանի ուշադրությունից հեռացրել եմ Միջերկրական ծով դուրս գալու ամենակարճ ճանապարհը, որը Հայաստանն է»:
Այսօր, քանզի թուրքական նոր սուլթանը իսլամական պետության միջոցով չկարողացավ իրականացնել Օսմանյան կայսրությունը վերականգնելու ծրագիրը, նորից հայացքն ուղղում է Միջին Ասիա, որտեղ Ռուսաստանի ոխերիմ բարեկամներ Ղազախստանն ու Ուզբեկստանը կեղծ հավատարմություն խաղալով, սպասում են թուրքական սուլթանի գործողություններին: Եվ այդ ճանապարհով միակ արգելքը Հայաստանն է: Հայկական սեպը վերացնելով՝ Ռուսաստանը կհայտնվի յուրահատուկ ու չափազանց վտանգավոր շրջափակման մեջ և մոռացության կմատնի թե՛ Սիրիան, թե՛ Արաբական Արևելքը:
Մենք իրավունք չունենք մոռանալ, թե ինչու ռուսական հարվածներից հետո նորից ճգնաժամային է դարձել Հալեպը: Հատկապես ավերվում են հայկական թաղամասերը: Մեր դարավոր թշնամին Քեսաբը վտանգազերծելուց, հայերին քա- ղաքից հեռացնելուց հետո աչքը Հալեպին է հառել: Քաղաք, որի հայ բնակչությունը մեծագույն վտանգ է թուրք զավթիչների համար: Ցանկացած պահի, ցանկացած հնարավորության դեպքում հայերը կվերադառնան իրենց հայրենիք: Թուրք բարբարոսապետության այդ քայլերը թե՛ Արևելքը, թե՛ Արևմուտքը վերագրում են իսլամական պետությանը, մոռանալով, որ նրան սնողն ու զինողը էրդողանյան բանդան է: Որպեսզի շեղի Սիրիայի նկատմամբ ուշադրությունը, Թուրքիան օգտա- գործեց սուլթանիկ Ալիևին: Սա նույն ցեղասպանության դրվագներից մեկն է: Հալեպ, Արցախ, որովհետև Հալեպը վտանգ է Թուրքիայի համար, Արցախը՝ արհեստածին Ադրբեջանի համար: Զգոնությունը չպետք է կորցնել, չպետք է դատարկ հաշվարկներ անել, վտանգը առկա է, կա և գործելու է:
Այս դժվարագույն մարտահրավերը լրջագույն ջանքեր է պահանջում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը սատար չեն կանգնելու մեզ: Մենք ենք հիմնական թե՛ շարժիչ ուժը, թե՛ դիմակայող ուժը, որովհետև գոյատևմանը սպառնացող իրավիճակը չի փոխելու տարածաշրջանի նկատ- մամբ մեծերի վերաբերմունքը: Մենք ենք ու մենք, մեր գոյատևման դարբինները մեր միակամությունն է, Հայրենիք-Արցախ-Սփյուռք անհաղթահարելի դաշինքը: