Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» գիրքը՝ գերմաներեն

Սիամանթոյի-«Կարմիր-լուրերԳերմանիայում՝ dr- ziethen հրատարակչությամբ լույս է տեսել Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» (Siamanto “Blutige Briefe einer Frendin”) գիրքը հայերեն և գերմաներեն: Թարգմանիչն է գերմանացի ճանաչված գրող Վիլհելմ Բարչը: Թարգմանությունները կատարվել են Հալլեի համալսարանի պրոֆեսոր, «Մաշտոց» հայագիտական կենտրոնի տնօրեն Արմենուհի Դրոսթ – Աբգարյանի համագործակցությամբ: Գրքում զետեղված են Սիամանթոյի «Սուգ», «Պարը», «Քաւութիւնը», «Զաւակը», «Լոգանքը», «Դաշոյնը», «Խաչը», «Իրենց երգը», «Կոյրը», «Թթենին», «Խեղդամահ», «Յաղթանակ մը» բանաստեղծությունները՝ իրենց զուգադիր թարգմանությամբ: Գիրքը ձևավորված է գերմանացի նկարիչ Բրունո Ռաեչի նկարներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։