ՀԱՃԵԼԻ ԼՈՒՐ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ

11150493_1119234558091829_2076224157439493389_n
2014-ի աշնանը լեհ նշանավոր բանաստեղծներ Դարիուշ Տոմաշ Լեբյոդան և Կալինա Իզաբելլա Զիոլան մասնակցեցին Պոեզիայի արցախյան միջազգային 2-րդ փառատոնին, շրջագայեցին նաև Հայաստանում, սիրեցին մեր երկիրն ու ժողովրդին:
Եվ ահա լեհ ընթերցողի սեղանին է «Տեմատ» ամսագրի մատենաշարի 100-րդ հատորյակը, որ ամփոփում է Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի «ՊԱՐՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ» խորհրդանշական վերնագիրը կրող քերթվածների ժողովածուն, 156 էջ ծավալով` ծայրեծայր համակված Հայաստանով ու հայկականությամբ:
Հատկանշական է, որ բանաստեղծությունների մի զգալի մասը զուգադրաբար ներկայացված է նաև ռուսերեն` Վլադիմիր Շտոկմանի և հայերեն` Գագիկ Դավթյանի թարգմանությամբ:
Գիրքը ձևավորված է մեր բնության, պատմական հուշարձանների աչք շոյող լուսանկարներով` արված բանաստեղծի կողմից:
Իր հերթին, բանաստեղծ-թարգմանիչ Կալինա Իզաբելլա Զիոլան ձեռնամուխ է եղել հայ գրչակիցների գործերի թարգմանությանը:
Մեր ժողովրդի և պոեզիայի նոր բարեկամների բանաստեղծությունները կներկայացնենք թերթի առաջիկա համարում:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։