Ավելի քան հիսուն տարի հետո Պուլիցերյան մրցանակի արժանացած «Սպանել ծաղրասարեկին» վեպից հետո, ամերիկուհի վիպասան Հարփեր Լին նախաձեռնում է հրատարակել շարունակությունը՝ «Գնա, պահակ կարգիր»: Արծարծելով բռնության ու ռասայական անարդարության հարցերը՝ «Սպանել ծաղրասարեկին» վեպը հավաքեց համակիրների մեծ խումբ, վաճառվեց ավելի քան 40 միլիոն օրինակ, և դրա հետագա փառքը կրկնապատկեց 1962 թվականին վեպի էկրանավորումը: Գիրք գնող հասարակությունը հետաքրքրված է նոր գրքի սյուժեով, որտեղ Սքաուտ Ֆինչը վերադառնում է Ալաբամայի իր հայրենի քաղաք որպես չափահաս և ուսումնասիրում տեղանքն ու իր մանկության մարդկանց, ովքեր «Սպանել ծաղրասարեկին» գործի կիզակետում էին:
Արդեն ութսունամյա, հայտնի մենակյաց Հարփեր Լին պարբերաբար մերժում է հարցազրույցներ տալ մամուլի ներկայացուցիչներին և խուսափում է հրապարակայնացումից: «Գնա, պահակ կարգիր»-ի հրատարակման լուրը առաջին անգամ շրջանառվեց 2015 թվականի սկզբներին: Պարզվում է՝ Լիի իրավաբանը՝ Տոնյա Քարթերը, հայտնաբերել էր երկար ժամանակ մոռացված ձեռագիրը, որը Լիի խմբագիրները մերժել էին՝ համոզելով նրան գրել մի ուրիշ գիրք դեռահաս Սքաութի դիտակետից:
«Սպանել ծաղրասարեկին» վեպի հրատարակումից սկսած՝ քաղաքացիական իրավունքների բարեփոխումները տարան դեպի աշխատանքային պայմանների բարելավման, դեպի ավելի մեծ կրթական հնարավորությունների և քրեական արդարադատության ավելի արդար համակարգ, իսկ Ամերիկան ընտրեց իր առաջին աֆրո-ամերիկյան նախագահին՝ Բարաք Օբամային: Այնուամենայնիվ, շատերը բանավիճում են, որ տարածված ռասայական նախապաշարումները նպաստում են աղքատության ու հանցագործության պարբերական կրկնությանը: Վերջին վիճահարույց դեպքերը, ներառելով սպիտակամորթ ոստիկանին և սևամորթ կասկածյալին, մեկ անգամ ևս Ամերիկայի գիտակցականության առաջնագիծ բերեցին ցեղի գաղափարը, և շատերն այժմ հարցնում են՝ արդյո՞ք ռասիզմը վերացվել է: «Գնա, պահակ կարգիր»-ը լույս կտեսնի 2015-ի հուլիսին: Հետաքրքիր կլինի ուսումնասիրել՝ արդյոք ի՞նչ է մտածում Սքաութ Ֆինչն իր հայրենի քաղաքի մասին ու արդյո՞ք ռասայական նախապաշարումները համառորեն շարունակում են գոյություն ունենալ, քողարկվա՞ծ են հանդես գալիս, թե՞ հաղթահարված են ամբողջությամբ:
Նյութը տրամադրել է ամերիկացի լրագրող-խմբագիր
ԳՐԵԳ ՖՐԻՄԱՆԸ
Անգլերենից թարգմանեց
ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ