Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / Բաց նամակ Ռոլանդ Շառոյանին՝ մանկական նոր գրքի ծննդյան առիթով

«…ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՆՐԱՆՔ ԵՆ ՍԻՐՈ ԱՐԺԱՆԻ…ե
Թանկագին բարեկամ.
Այս նամակը պետք է ծնվեր դեռևս երեք տարի առաջ, երբ դու հատում էիր 60-ի սահմանը, բայց ընդամենը վեց անգամ տասը տարեկանի առույգությամբ շարունակում էիր ապրել մանկության մոլորակում: Այդպես եմ ասում, քանզի այդ բարի ու լուսավոր մոլորակի դռներից դու ներս էիր մտել շուրջ երեք տասնամյակ առաջ, երբ փոքրիկ ընթերցողների հետ առաջին անգամ հանդիպեցիր «Իշուկ-Գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելուե գրքով: Հիշում եմ, թե զվարթ ճանապարհորդ Իշուկի «կերպարըե ինչպիսի ոգևորությամբ ընդունեցին ընթերցողական սերունդները: Հետո որոշ ընդմիջումներով լույս աշխարհ եկան քո մանկական մյուս՝ «Խաղաղ կեսօրե, «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակե գրքերը, որոնք հաստատապես գրանցեցին Ռոլանդ Շառոյան մանկական գրողի անունը դարավերջի մանկագրության տարեգրամատյանում: Երեխայի մտածողության ու հոգեբանության, ինչու չէ, նաև բնաշխարհի կենդանի ու «անշունչե բնակիչների «բնավորությանե ու զարմանալի փոխհարաբերությունների հետաքրքիր ու ինքնատիպ արտացոլումը, սյուժետային-ոճական հյուսվածքի զվարթ-զվարճալի, պարզ, բայց ներհուն տարերքը գրավում էր ոչ միայն փոքր, այլև ավելի բարձր տարիքի ընթերցողներին, ովքեր, ինքս՝ վկա, անհամբեր սպասում էին քո նոր մանկական գրքերին: Իսկ հետո, բարեկամ, մի ամբողջ տասնամյակ ո՞ւր «անհայտացարե մանկության մոլորակից, և ցանկալի վերադարձդ ահա տեղի ունեցավ միայն վերջերս «Երեք խնձորի արկածներըե գրքով, ուր տեղ են գտել քո մանկական լավագույն ստեղծագործությունները՝ պատմվածքներ, մանրապատումներ, հեքիաթներ և, իհարկե, հանրահայտ «Իշուկ-Գորշուկը…ե վիպակը:
«Երեք խնձորը…ե ընտրանին օրեր շարունակ իմ սեղանին է և թոռնիկիս ամենասիրելի գիրքը, որ ազատ ժամերիս ընթերցում եմ նրա համար, և նա համակ ուշադրությամբ լսում և մտովի տեղափոխվում է քո հերոսների զարմանալի արկածների աշխարհը: Հենց մի քանի օր առաջ, երբ բակ մտա, թոռնիկիս տեսա ու զարմացա… Նա հեծել էր… Իշուկ-Գորշուկին: (Գաղտնիքի կարգով ասեմ, որ խաղալիքների խանութից օրեր առաջ գնել էի նրա համար մի մեծ իշուկ, որի անունը, դե, գիտես, ինքը հենց Գորշուկ էլ կնքեց):
– Ո՞ւր ես այդպես սլանում,- հարցրի թոռնիկիս:
– Գնում եմ աշխարհ տեսնելու,- պատասխանեց ու տեղում դոփելով՝ Իշուկ-Գորշուկը առաջ «սլացավե:
Իսկ երբ կարդում էի «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակե հրաշալի պատմվածքը, հրճվանքից փայլող աչքերով ինձ նայեց.
– Ինձ համար Կայծակ ձի գնիր…
Բարեբախտաբար, խաղալիքների խանութում մի այդպիսի ձիուկ գտնվեց, և նրա ուրախությանը չափ չկար: Հաջորդ օրը «քառատրոփ սլացողե Կայծակ ձիուն հեծած թոռնիկս «սլանումե էր առաջ՝ գնում էր Գևորգ Չաուշի ու նրա ֆիդայի զինվորների հետ կռվելու թշնամու դեմ:
Սիրելի Ռոլանդ, այսպես կոնկրետ օրինակով երկարաբանեցի, որ համոզվեմ, թե քո ստեղծագործությունները երեխաների «կյանք մտնելովե՝ ինչպիսի մեծ դեր են խաղում նրանց մտածողության ու հոգեբանության, նրանց աշխարհաճանաչողության ու ճշմարիտ դաստիարակության ձևավորման գործում: Իսկ դու, «տարվածե «մեծականե արձակի՝ «Հարյուր կռունկիե, «Մառախուղիե, «Շոգլիքիե, «Ամպշող արևիե և մյուս գրքերիդ հաջողություններով, թերևս այդ ընթացքում լրջորեն չէիր էլ իմաստավորում (ներիր այս բնորոշման համար), որ քո մանկական ստեղծագործությունները, իրոք, անցած դարավերջի մեր մանկագրության հետաքրքիր ու մնայուն էջերից են, և երբ վերջերս Խնկո-Ապոր գրադարանի սաները քո իսկ ներկայությամբ «Երեք խնձորի…ե շնորհանդեսի ժամանակ, գրքի հեքիաթներն էին բեմադրում, դու մանկական հրճվանքով խոստովանեցիր.
– Միայն այսօր հասկացա, թե ինչքան մեծ արժանիք է մանկական գրող լինելը: Ես այսուհետ ձեզնից չեմ բաժանվի, նոր գրքեր կգրեմ…
Տե՛ս, խոստացար, չմոռանաս: Երեխաները ամեն ինչ հիշում են: Ու ինքս էլ ավելորդ չեմ համարում այս նամակի շարունակության մեջ քո մանկաշխարհի ինչ-ինչ կածաններով նրանց ճանապարհորդության տանել՝ Իշուկ Գորշուկի, Կայծակ ձիու, Երեք խնձորի և մյուս «հերոսներիդե ուղեկցությամբ:
…Հիշո՞ւմ ես, 1983-ին էր, երբ դու ընդամենը մեկ տարի առաջ «Հարյուր կռունկե գրքով միանգամից «մեծականե արձակում հայտնի դարձած երիտասարդ հեղինակ, մանկության մոլորակի փոքրիկ բնակիչներին էլ ներկայացար քո առաջին հեքիաթ-վիպակով… Իշուկ Գորշուկի մասին, որ գնում էր աշխարհ տեսնելու: «Ամեն ինչ այստեղից սկսվեց՝ կար-չկար մի իշուկ կար, որ գնում էր աշխարհ տեսնելու, գուցե կա՞ր, գուցե չկար, գուցե հեքիա՞թ էր, իսկ գուցե աշխարհը չկար՝ հեքիաթ էր…ե:
Բայց դու էլ քո նպատակին արդեն հասել ես՝ իրական պատո՞ւմ էր, թե՞ հեքիաթ, ընթերցողի համար միևնույն է. նա հետաքրքրությամբ է ճանապարհորդել Իշուկ-Գորշուկի հետ և ճանաչողական-իմացական դասեր է քաղել շրջապատող աշխարհի, բնության ու կենդանիների մասին: Դու պատումը հյուսել ես մանկան հոգուն հարազատ ոճական հնարանքներով, աշխույժ, զվարթ պատմելաձևով, և տպավորությունը մնայուն է: Ճիշտ է, հեքիաթում շատ բան պայմանական է և գործողությունների վայրը նույնպես որոշակի աշխարհագրական տեղանք չէ, բայց ինչ-ինչ նշաններից հայրենի հողի շունչն ես զգում: «Միշտ էդպես սիրիր երեխաներիդ,- պատվիրում է իմաստուն Սիմոն ծերունին,- էս աշխարհում ամենից շատ նրանք են սիրո արժանիե: Եվ կամ՝ «Հայրենասիրության թանկ երակը բարձրանում է, դառնում զարկերակե: Այդպես՝ քո երկերի հայրենախոս ոգեղեն երակներն են միանում իրար, դառնում բաբախող զարկերակ և ստեղծագործությունից ստեղծագործություն զորանալով՝ ընթերցողի հոգին պարուրում են նախնիների նվիրական հողի՝ Սասնո Էրգրի ու հայրենական տան՝ երկիր Հայաստանի հանդեպ գուրգուրալից սիրով: Մուշեղ Գալշոյանի ստեղծագործական սրբազան տարերքին, նրա Ձորի Միրոյի մխացող ցավի մորմոքների ինքնուրույն հետքերն ենք նշմարում Սասնո նախնյաց մյուս ժառանգորդի՝ քո մի շարք երկերում, որոնց հերոսները «հայրենի աշխարհի մարդիկ են, Էրգրից եկած սասունցիներ, Էրգրում սրբազան երդումին զոհ գնացած քաջ ֆիդայիներե («Ամպշող արևե գրքի առաջաբանից): Այդ թանկ ու նվիրական զարկերակը բաբախում է ոչ միայն «Էրգրի աստվածներըե, «Ամպշող արևե և այլ վիպակներում, այլև փոքրիկ ընթերցողներին հասցեագրված մի շարք պատումներում և ամենից առաջ «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակե հուզիչ պատմվածքում: Հետո այն ընդհանրական խորագիր դարձավ դարասկզբին հրատարակած ժողովածուիդ համար:
Քո մանկական երկերին հատուկ է սեղմ, զուսպ ոճը, բացակայում է ծավալուն նկարագրությունը, գեղեցկախոսությունը, բարձրագոչ խրատաբանությունը, հերոսների հոգեբանությունը բացվում է նրանց գործողությունների ու արարքների միջոցով, և դրանք նույնպես ներկայացվում են տպավորիչ պատկերներով: Ահա թեկուզ «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակե պատումը: Դու չես էլ բացատրում, որ փոքրիկ հերոսի անունը ֆիդայապետ Գևորգ Չաուշին է հիշեցնում, և Կայծակն էլ նրա ձիու անունն է: Պարզապես հյուսում ես հրաշալի մի պատմություն, որ պատահել է Տալվորի ձորում… Կարճ, բայց ներքին լիցքեր ու հույզեր արթնացնող պատմություն: Եվ սկիզբն էլ սովորական է, նույնիսկ չափազանց առօրեական. «Ձիու անունը Կայծակ էր, տղայի անունը՝ Գևորգ: Նա Կայծակին շատ էր սիրումե: Եվս մի քանի անպաճույճ նախադասություն տղայի ու իր ձիու մտերմության մասին: Ու մի օր, երբ ձին խաղաղ արածում էր դաշտում, Տալվորի ձորի պռնկին, և խոտերի մեջ պառկած տղան քուն էր մտել, հանկարծ շոգից խենթացած օձը մոտենում է նրան: Ձին նկատում է, տագնապած խրխնջում, ծառս է լինում, դոփում է տեղում և վերջապես սմբակի ուժեղ հարվածով ճզմում է օձին: Տղան հանկարծ բացում է աչքերը և բանից անտեղյակ նայում է վեր՝ երկնքին: Գրողը չի մեկնաբանում կատարվածը, թեև ընթերցողը սպասում է դրան: Մեկ ուրիշը գուցեև նկարագրեր երկար, թե ինչպես հանկարծ տղան տեսավ սպանված օձին, զարմացավ ու երախտագիտությամբ փարվեց իր փրկարարին: Բայց դու, թանկագին բարեկամ, ներհուն ասելիքի ու խոհի գրող ես: Դու պարզապես շարունակում ես այսպես. «.. .Երեխան նայեց վեր: Ցլանման ամպի փոխարեն գլխավերևում, աչքի առաջ Կայծակն էր: Այնքան մոտ էին տղան ու ձին իրար, որ մեկը մյուսի շնչառությունն էր լսում: Գևորգի երեսին ժպիտ խաղաց, և նա ցածրիկ ձայնով կանչեց.
– Կայծակ, Կայծակ:
Գոնե կողքին մեկը լիներ, ոչ մեկը չկար, որ հարցներ. «Տղաս, դու ո՞վ եսե: Ու ինքը կասեր. «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակե: Այսպիսի ավարտ՝ հոգեբանական խոսուն պատկեր, որ տպավորվում է ընթերցողի մեջ, հուզում նրան, ստիպում խորհել գրողի ասելիքի շուրջ, սովորականի մեջ տեսնել անսովորը, այն անտեսանելի գույները, որոնք «թաքնվածե են պատմության շերտերի տակ: Կյանքից վերցված, սովորական, առօրյա պատկերները «խոսումե են քո գրչի տակ ու դառնում մի-մի դաս՝ սիրո, բարեկամության, հավատարմության, նաև բնության ու կենդանական աշխարհի զարմանահրաշ գույների մասին: Ու հաճախ իրական պատկերին, դիպվածին, արարքին գալիս-զուգորդվում է հեքիաթայինը, երազայինը, և իրականություն-հեքիաթ-երազ «եռանկյունումե դու շարունակում ես դասերը բնության ու կենդանական աշխարհի մասին՝ երեխաների համար:
Ժողովածուն ավարտվում է հենց «Փոքրիկ հեքիաթի խնձորների մասինե հետաքրքիր պատումով: Այն պատմում է հայրենի Աշնակ գյուղում դարեր առաջ ծաղկած խնձորի հեքիաթային ծառի մասին, որ «այսինչ թվականից հետո, երբ հեքիաթասացները վերացան աշխարհից, և նրանց փոխարինեցին «Հեքիաթե պարտեզներն ու «Հեքիաթե գեղեցկության սրահները, «Հեքիաթե սրճարաններն ու «Հեքիաթե տորթերն ու քաղցրանուշները, «Հեքիաթե օծանելիքներն ու հեքիաթային մուլտֆիլմերը՝ խնձորի ծառն սկսեց չորանալե: Յոթ տարի առանց պտուղ տալու ապրած և ութերորդ աշնանը՝ ձմեռվա համար վառելիք ամբարող մի մարդ կտրեց ծառը: Զրույցի Ծառ-«հերոսըե խորհրդանշում է կյանքի ու գեղեցիկի հավերժության երազանքը, որ բախվելով բիրտ իրականությանը՝ հաճախ փշրվում է ու… վերանում: Բայց՝ ոչ… Դու, սիրելի Ռոլանդ, չէիր կարող այսպիսի վերջակետ դնել քո պատմությանը: Հեքիաթներն ու երազներն ապրում են բոլոր ժամանակներում, ապրում են մարդկանց հոգում: Ահա՛, ահա՛, տեսեք, զրույցը շարունակվում է, հեքիաթի խնձորները թռչող օդապարիկների նման երկնքից իջնում են մայր հողին ու ձայնում են բոլորին. «Մենք հեքիաթի խնձորներն ենք, երկնքում տարիներով հեքիաթի էինք սպասում, սակայն ոչ մի հեքիաթասաց վերջում չէր ասում, որ երկնքից իջան երեք խնձոր… Եվ մենք ձանձրացանք ու վերադարձանք երկիր:
…Եվ այդ գիշեր, երբ երկրի մեծ բնակիչներն էլ էին քնած, երեխաներն էլ, գազաններն էլ, թոչուններն էլ, այնպես եղավ, որ այդ օրը աշխարհի բոլոր բնակիչները երազում հեքիաթի խնձորներն էին տեսնում: Առավոտյան, երբ նրանք արթնացան իրենց հեքիաթային քնից, ո՜վ զարմանք, տեսան, որ ամենքին հյուր են եկել իրենց սիրած հեքիաթի երեք խնձորները…ե:
Ուրեմն, Աշնակ գյուղի հեքիաթ-խնձորենին վերընձյուղվել է, և դո՛ւ, աշնակցի իմ բարի հեքիաթասաց, դեռ հյուր կգաս քո փոքրիկ ընթերցողներին ոչ միայն «հեքիաթի երեք խնձորներովե, այլև նոր գրքերով, և կշարունակվի դասը. «Աշխարհի երեսին երկու բան կա, որ սիրվում է անսահման սիրով՝ Հայրենիքն ու երեխաները, երեխաները, երեխաները… Աշխարհում ամենից շատ նրանք են սիրո արժանի…ե:

Քո նոր իրապատում հեքիաթների
սպասումով՝ Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։