Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «ՆՈՐ ԳԻՆԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՏԻԿԵՐԻ ՄԵՋ ԱԾԵԼե

Ինչպես ազգին վերաբերող շատ ու շատ հարցերի, այնպես էլ ծննդյան օրից սկսյալ հայ երիտասարդի մասին Րաֆֆու հետազոտությունները դեռ ոչ ոք հերքելու փորձ չի արել՝ բացառությամբ իր ժամանակի մեկ-երկու անհամոզիչ ձայների: Նա զգուշացրել է, որ զորօրինակ՝ մեզ պետք չեն այն երիտասարդները, «որ ոչինչ չեն կարդում, ոչ մի ժամանակակից հարցով չեն հետաքրքրվում, ուտում են, խմում են, քնում են, հաստանում են և պատահած ժամանակ արհամարհանքով ժպտում են, երբ խոսում ես նրանց հետ ապագային կամ հասարակական խնդրին վրա, կարծես կամենալով ասել, թե՝ մենք ամեն բան փորձեցինք, այստեղ ոչինչ չէ կարելի շինելե («Հայ երիտասարդությունըե, «Մշակե, 1879, միմյանց հաջորդող 10 համարներում): Այսպես էլ այսօրվա մեր երիտասարդ ընտանիքները հեռանում են իրենց պուճուրիկ, բայց հրաշքներով լեփ-լեցուն երկրից. ծանոթ մի փորձանքից փախչելով՝ իրենց ենթարկում են հազար ու մի անծանոթ, երևացող ու աներևույթ փորձանքների: Որովհետև ծնված օրից մեր երեխաների վզից կախ ենք տալիս աշխարհաքաղաքացի լինելու, օտար արժեքները սեփականելու ծանր բեռը: Հիմա շատ մանկավարժական բուհեր ու ձեռնարկներ ունենք, բայց դոփում ենք ճիշտ այն տեղում, որ 136 տարի առաջ մատնացույց է արել Րաֆֆին: «Ամեն տեղ դպրոցների սաստիկ բազմացնելու և նոր դասատներ բացվելու համեմատ, պատրաստի վարժապետների թիվը շատ փոքր լինելով, յուրաքանչյուր բախտախնդիր, յուրաքանչյուր անուս տիրացուն մուտք է գտնում գավառական դպրոցներում: Թիֆլիսում անգործ թափառող անաջողակները վազում են դեպի գավառները և իրանց ձեռքն են առնում կրթության գործը: Հայտնի է, որ մարդիկ, որոնք իրանց գիտությամբ չէին կարող ասպարեզ բաց անել, միշտ դիմում են խարդախ և անազնիվ միջոցների: Դրանով կարելի է բացատրել, թե ինչու ինտրիգան և խռովությունները միշտ անպակաս են լինում գավառական դպրոցներիցե: Երեկվա և այսօրվա տարբերությունն այն է, որ ուսուցիչ դառնում է միայն հայ աղջիկը, և այն էլ՝ անազատության մեջ մեծացած, մանկավարժի կրթություն ստացած գեղջկուհին երբեք բաց չի թողնում քաղաքացի, մանավանդ՝ արտասահմանցի տղայի հետ ամուսնանալու, գյուղից թռչելու հնարավորությունը: Հայ տղայի համար մի ինչ-որ անհայտ օր ուսուցչությունը դադարեց մասնագիտություն լինելուց: Իսկ «մանկավարժական ինտրիգաներըե, կաշառակերությունը անսքող ձևով ծաղկում են ինչպես գյուղերում, այնպես էլ Հայաստանի քաղաքների դպրոցներում ու բուհերում: Աշակերտից կամ ուսանողից հասույթներ ստանալու «գործինե լծված մի տգետ կարող է արժանավորներին ըստ քմահաճույքի դուռը ցույց տալ: Րաֆֆու ժամանակ էլ այսպես էր, և ինքն էլ հալածականներից մեկն էր: Բայց ազգի ցավերով վառվող մեր հանճարի մտքի ծայրով կանցնե՞ր, որ 130 տարի անց, իր երազների համալսարաններում փողով թվանշաններ են ստանալու, որ թեկնածուական մինիմումներն իրենց գնացուցակն են ունենալու, որ ընդունակ շրջանավարտների համար նախատեսված անվճար տեղերը վաճառվելու են անընդունակ վճարունակներին:
Երբ Րաֆֆին սկսում է գյուղական երիտասարդությունից, գիտե, որ եթե մի երկիր չունի լավ գյուղ, ուրեմն զրկված է իր ոտքի տակի հողից: «Գյուղացին գործ ունի հողի և անասունների հետ: Արդյոք դպրոցը տալի՞ս է նրա որդուն փոքր-ինչ տեղեկություն, թե որպես պետք էր խնամել անասուններին, որ նրանք աճեին, բազմանային և ազնվացնեին իրենց ցեղը: Արդյոք դպրոցը ծանոթացնո՞ւմ է նրան հողի որպիսության հետ…ե: Այս ամենի մասին այսօր միայն ֆանտաստիկայի ժանրով կարելի կլինի գրել:
Րաֆֆին իր ժամանակի գյուղացի երիտասարդությանը տեսակավորում է ըստ «տեղագրական և կլիմայական պայմաններիե: Առանձնացնում է լեռնաբնակներին և դաշտաբնակներին, ցույց է տալիս նրանց հոգեկերտվածքը: Մեզանից ոչ ոք հիմա գրեթե չգիտի, թե իր հետ նույն գրասենյակում աշխատող աղջիկը կամ տղան այս տեսակներից որի՞ն են պատկանում: Քաղաքում աշխատանքը կորցնելու ահը նրան երբեք թույլ չի տա «մատնելե իր բնատուր հոգեկերտվածքը կամ չկիսել գործատուի քաղաքացիական հայացքները: Այդպես էլ ձևավորվեց մեր աշխատանք ունեցող ստրկամիտ երիտասարդի տեսակը՝ ոստիկանը, ուսուցչուհին, բանվորուհին:
«Հայ երիտասարդությունե հոդվածը համապարփակ է իր ամբողջության մեջ: Րաֆֆին գիտեր Մոսկվայի, Պետերբուրգի, Գերմանիայի, Փարիզի, Շվեյցարիայի համալսարաններում հայ ուսանողների վարքուբարքը, նրանց գիտելիքների չափը, տեսակը, որակը, հետագա կյանքի ընթացքը: Գիտեր արհեստավոր երիտասարդին, նրան դեպի պանդխտություն մղող պատճառները: Նույնիսկ մշակ դասին՝ «համալինե նա տալիս է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունը: Հիշենք «Ղարիբ մշեցինե պատմվածքի «համալներիե համախմբվածությունը, իրենց իրավունքները պաշտպանելու վճռականությունը: Մեր գործ փնտրող բանվորները օրերով են կանգնում «ֆայլաբազարներումե, իսկ արհմիությունների մասին դեռ խոսք անգամ չկա: (Բարեբախտաբար Մ. Բեյլերյանի «Սկյութների ուրվականըե հիանալի է արտացոլել արտերկրում աշխատող մեր երիտասարդի ճակատագիրը):
Րաֆֆին գիտե հայ երիտասարդի բոլոր տարիքային առանձնահատկությունները թե՛ քաղաքում, թե՛ գյուղում, թե՛ գավառում, թե՛ մեծ մայրաքաղաքներում, եվրոպաներում: Գիտե, թե՛ յուրաքանչյուրին ինչն է գրավում, ինչով է նա ապրում, բայց գիտե և ամենակարևորը, որ հարկավոր է ամեն ինչ անել նրան նախ և առաջ ազգին ծառայելու իդեալով դաստիարակելու մասին:
Ո՛չ, մեզ մի նոր Րաֆֆի է պետք: Ինչո՞ւ է ուշանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։